ԱՄՆ անվտանգության նոր հայեցակարգում զրո հիշատակում կա Հարավային Կովկասի մասին։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն այստեղ չունեն ֆունդամենտալ շահեր՝ ո՛չ տնտեսական, ո՛չ էլ անվտանգային։
2․ Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար։ Վրաստանը՝ Սահակաշվիլիի ժամանակ, Ուկրաինան՝ Զելենսկիի ժամանակ փորձեցին խաղալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի շահերի բախման կետերում և ստացան պատերազմ։ Հայաստանը Փաշինյանի ժամանակ ևս մտավ նման խաղի մեջ, ստացավ պատերազմ և կորուստներ՝ մարդկային և տարածքային։
3․ Նախընտրական շրջանում ունիկալ վիճակում ենք հայտնվել․ նախկինում ընդդիմության մեջ պայքարը անձերի և ծրագրերի մեջ էր, հիմա ընդդիմադիրները համամիտ են ֆունդամենտալ հարցերի շուրջ և պայքարում են հայկական ինքնության պահպանման համար։
4․ TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է։ Շատ մտահոգիչ են Իրանի սահմանի հետ կապված հանգամանքը և իրանական կողմի հայտարարությունները։ Մեզ համար ամենադժվար տարիներին Իրանը մեր կողքին է եղել։ Չի կարելի այնպիսի քայլեր թույլ տալ, որոնք մեր երկկողմ հարաբերություններում անվստահության մթնոլորտ կձևավորեն։
5․ Միացյալ Նահանգները փորձելու են առաջ տանել TRIPP-ի ծրագիրը, բայց չեմ տեսնում այստեղ ԱՄՆ-ի տնտեսական շահը։ Այս հետաքրքրությունը կախված է միայն մեկ հանգամանքի հետ՝ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Կա նաև Իսրայելի դերակատարությունը։
6․ TRIPP-ը հենց այն ծրագիրն է, որով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ Այդ բախման կետից կարող ենք դուրս գալ միայն ծրագրի ընդլայնման պարագայում, եթե դրան միանա Ռուսաստանը կամ Չինաստանը։
7․ Ճիշտ եք հասկացել մեր մեսիջը։ Շատ ուղղակի մեսիջ է։ Եկեղեցի, Արարատ․ մեր խորհրդանիշերից չենք հրաժարվում։
8․ Մարտունակ բանակը մեծացնում է քո կշիռը բանակցություններում։ Որքան բանակդ մարտունակ է, տնտեսությունդ՝ հզոր, այնքան հետաքրքիր դաշնակիցներ կարող ես ունենալ, և նրանք են արժևորելու քո դերը։
9․ Հայաստանը TRIPP-ում ունեցած իր 26 տոկոսով կարող է միանալ աշխարհաքաղաքական խուլ ու համրերի միությանը, որովհետև չի երևում, թե ինչպես է Հայաստանն առաջ մղելու իր շահերը։
