ՔՊ-ական իշխանությանը կիրթ, քաղաքականապես հասուն սերունդ պետք չէ

Համացանցում հայտարարություններ են տրվում անհետ կորած անձանց որոնելու մասին։ Հիմա նաև հայտարարություններ են տրվում, որոնցով իրենց գյուղերի դպրոցների համար ուսուցիչներ են որոնում։ Ճապոնացիներն ուսուցչին վարչապետի չափ աշխատավարրձ են տալիս, կայսրի չափ՝ արժանապատվություն։ ՔՊ-ական իշխանավորները անընդհատ խոսում են կրթության կարևորության մասին, սակայն բարձր պաշտոնները կուսակցական, ինքնահավան ,իրենց ղեկավարած ոլորտներից չհասկացող կիսագրագետներն են զբաղեցնում։ Սահմանամերձ գյուղերում հանրակրթական դպրոցներ կան, որոնց մեկ տասնյակ ուսուցիչներ այլ բնակավայրերից են դպրոց գալիս։ 2025թվականի սեպտեմբերից ԿԳՄՍ նախարարությունը այդ ոլորտում կատարված չարաշահումների պատճառաբանությամբ, սառեցրել է այլ բնակավայրերից ժամանող ուսուցիչների տրանսպորտային ծախսերի պետբյուջեից փոխհատուցումը։ Այդ գումարների հատկացումը սառեցրել են, որ իրենք պետբյուջեից ճոխ պարգևատրվեն; Կարծում եմ՝ ՔՊ-ական իշխանությանը կիրթ, քաղաքականապես հասուն սերունդ պետք չէ, քանզի Հայաստանում ծաղկած, <<բարձր հովանու ներքո>> իրականացվող թմրամոլությամբ, խաղամոլությամբ անգրագետներն են տարված, անկիրթներն են պատերազմում մեր պարտությամբ հպարտանում, համարում, որ Արցախը հանձնելով Հայաստանն աննախադեպ ինքնիշխան դարձավ։

Ոսկան Սարգսյան