ԿՍՏԵՂԾՎԻ 300 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

«Մեր ձևով» շարժումը  ներկայացրեց Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի տնտեսական ծրագիրը՝ հինգ  քայլերով՝ դեպի ուժեղ Հայաստան: Առաջին քայլը, որը նախատեսում է իրականացնել այս ուժը՝ 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է, մասնավորապես, մարզերում: Գործազրկության պատճառով Հայաստանի գյուղերում ստեղծվել են դեմոգրաֆիկ խնդիրներ: Գյուղերը  դատարկվել են: Մարդիկ կամ արտագաղթել են, կամ աշխատանք ունենալու  համար տեղափոխվել են մայրաքաղաք: Հայաստանը, ըստ Կարապետյանի ծրագրի, պետք է դուրս գա վարկով ու պարտքով ապրող երկրի կարգավիճակից: Գործարարը Հայաստանին կնայի ձեռնարկատիրոջ աչքերով: Դրա համար նախատեսվում է Հայաստանը ներկրող երկրից դարձնել արտադրող երկիր, զարկ տալ տեղական արտադրությանը:  Քայլերի հերթականությունը և իրենց պլանավորած քաղաքականությունը  Նարեկ Կարապետյանը ներկայացրեց ամփոփ. Հայաստանը կարող է դառնալ, մասնավորապես նավթամթերք՝ բենզին, դիզել արտադրող երկիր և դրանք չներկրել դրսից: Կստեղծվի նավթամշակման արտադրություն. դրսից կբերվի հում նավթ՝ երկու անգամ էժան, և կվերամշակի: Ըստ բանախոսի, Հայաստանը տարեկան ներմուծում է կես մլրդ դոլարի գազ: Մինչդեռ գազը կարելի է ներկրել  հարևան Իրանից ՝ փոխանակելով էլեկտրաէներգիայի հետ, որը կարտադրվի մեր ջերմակայաններում:  Ջերմաէլեկտրակայան կստեղծվի նաև Իրանի սահմանին:  Սրա արդյունքում այդ կես միլիարդը կմնա մեր երկրում…

«Հայաստանի գյուղերը գործազրկությունից դատարկվում են, մինչդեռ մենք ներկրում ենք թռչնամիս՝ մոտ 70 մլն-ի».-ասում է Նարեկ Կարապետյանը: Ըստ Կարապետյանների ծրագրի,  բոլոր ուղղություններով կարող են ստեղծվել արտադրություններ և պետությունը պետք է արդյունաբերական քաղաքականության ուղղությամբ կարևոր քայլ անի. արտադրության զարգացման համար կարող ենք համագործակցել աշխարհի արտադրության հեգեմոն երկրի՝ Չինաստանի հետ՝ պայմանագիր կնքելով Չինական արտահանման ներդրումային ֆոնդերի հետ: Այդ ֆոնդը 70 տոկոսով ֆինասավորում է իր հետ գործակցող ընկերությունների հետ, որոնք չինական սարքավորումներով գործարան են ստեղծում: Մնացած 30 տոկոսի 15 տոկոսը կաջակցի պետությունը, որը հետագայում պետությանը կվերադարձվի հարկերի ձևով: Արդյունքում 100 ներդրում է մտնում երկիր:

ԵԱՏՄ-ի առընչությամբ հնչեցված հարցին ի պատասխան Նարեկ Կարապետյանն ասաց, որ մեր  տնտեսության 65-70 տոկոսը կապված է տնտեսական այդ կառույցի հետ և, անհեռատեսորություն է դրանից դուրս գալը. ունենալ մեկից ավելի տնտեսական գործընկեր՝ առանց կապը խզելու իրական ու ռեալ տնտեսական գործակցի հետ:

Շարունակելի…

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ