Այսօր «Մեր ձևով» շարժումը ներկայացրեց Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի տնտեսական ծրագիրը: Քանի որ Սամվել Կարապետյանը զրկված է հրապարակային հանդիպման հնարավորությունից, ծրագիրը ներկայացրեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Մինչ ծրագրին անդրադառնալը նշենք, որ Նարեկ Կարապետյանն այս ամիսների ընթացքում բավականին «բացվել է». նրա հանրային խոսքն ու շփումը զգալիորեն տարբերվում են շարժման շնորհանդեսին ունեցած շփումից ու խոսույթից: Բնականաբար, այս ամիսների ընթացքում նա մեծ փորձառություն ձեռք բերեց: Նրա խոսքը հանգիստ է ու հստակ: Բոլոր լրագրողների հարցերին տվեց հանգիստ ու սպառիչ պատասխաններ: Ուներ, անգամ, անսպասելի հարցերի սպառիչ ու հիմնավոր պատասխանները:
Հարկ է նշել, որ հաջողակ գործարարը, ով իր բիզնես գործուեության արդյունքում դարձել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, իրատեսական ու ռեալ ծրագիր է ներկայացրել՝ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, բնակչության կենսամակարդակը բարելավելու, գյուղերի դատարկումը կասեցնելու և երիտասարդ ընտանիքների համար Հայաստանը գրավիչ ու հեռանկարային երկիր դարձնելու ուղղությամբ:
Հինգ կետերով ներկայացվեց այն տեսլականը, որոնք Հայաստանը կդարձնեն տնտեսապես զարգացող երկիր: Թե ով կլինի իրենք քաղաքական ուժի առաջնորդը, Կարապետյանն ասաց, որ այդ մասին կհայտարարվի փետրվարի 12-ին կայանալիք համագումարի ժամանակ:
Կարապետյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժի իշխանության գալու դեպքում վարչապետը կստանա մեկ դրամ աշխատավարձ՝ առանց պարգևավճարի: Իսկ դրա հավանականությունը հիմնավորեց իրենց քաղաքական ուժի առաջնորդի՝ ֆինանսապետ ապահովված լինելով:
«Մեր Ձևովը» դեմ չէ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմանը: Բայց, ըստ Նարեկ Կարապետյանի, դա պետք է լինի փոխշահավետ, հաշվարկված. մենք ոչ միայն պետք է ներմուծենք, այլև՝ արտահանենք: Բացի այդ, նմանատիպ հարաբերությունների հաստատման համար պետք է հիմնք հանդիսանան Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձը և քաղաքական այլ քայլեր՝ հարևան երկրների կողմից:
Հայ-վրացական սահմանում բեռնատարների հայ վարորդների առաջ ծառացած խնդիրները կարող են լուծվել Վրաստանի հետ ճիշտ բանակցությունների արդյունքում. «Մենք բանակցել և պայմանավորվել գիտենք». ընդգծեց Կրապետյանը:
Ծրագրի ներկայացմանը հրավիրվել էին նաև այլ տնտեսագետներ՝ Հրանտ Բագրատյանը, Թաթուլ Մանասերյանը և այլոք, ովքեր տարբեր կետերի շուրջ իրենց դիտարկումներն ու կարծիքը հայտնեցին: Սա վկայում է, որ շարժումը բաց է մասնագետների առաջ և պրոֆեսիոնալ, կարող ուժերի հետ պատրաստ է համագործակցության:
Սպասելի է, որ շուտով իշխանականները տարբեր ուղղություններից կգրոհեն այս ծրագրի վրա, կենթարկեն քննադատությունների:
Չի բացառվում նաև, որ շատերը այս ծրագիրը կհամարեն պոպուլիստալան և ոչ իրագործելի, հիշատակելով, թե Փաշինյանն էլ ժամանակին սիրուն-սիրուն խոստումներով եկավ իշխանության ու երկիրը հասցրեց այս օրին: Սակայն, չմոռանանք, որ գործարար-բարերար Սամվել Կարապետյանը ու «Հայկական ժամանակի» նախկին խմբագիր, լրագրող, պոպուլիստ, մանիպուլիատոր Նիկոլ Փաշինյանը իրար հետ անհամամեմատելի անհատականություններ են…
Ծրագրային կետերը կներկայացնենք հաջորդիվ:
Շարունակելի…
Նաիրա Վանյան
