Իսկ ավելի կոնկրետ՝ ի՞նչ անել
Ինձ հաճախ են հարցնում՝ իսկ կոնկրետ ի՞նչ եք առաջարկում։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։
Պատասխանեմ։
Այս վարչակարգը հենվում է Հայաստանի մարզերի, փոքր քաղաքների և գյուղերի բնակչության վրա, որտեղ դիտում են «Հանրային հեռուստաընկերության» Առաջին ալիքը, որը նրանք դարձրել են իրենց քարոզչության գլխավոր խոսափողը ։ Ընտրությունների արդյունքը, ամենայն հավանականությամբ, կորոշվի հենց մարզերում ու գյուղերում, որոնց բնակչությունն ամեն օր ենթարկվում է Առաջին ալիքի կողմից իրականացվող ուղեղների լվացմանը։
Ընդդիմության խնդիրը մարզերի բնակչության հետ աշխատելն է՝ բոլոր հնարավոր ձևերով։ Սամվել Կարապետյանի շարժումը հաջողված քայլեր է անում այդ ուղղությամբ ։ Պետք է դիմակայել Առաջին ալիքի հիպնոսին։ Թերևս սոցիալական ցանցերի ավելի ակտիվ օգտագործման միջոցով, թերևս՝ տեղերում գյուղական բնակչության հետ հանդիպումներ կազմակերպելով։ Միգուցե այլընտրանքային հարթակներ, գրքույկներ կամ թերթեր ստեղծելով ։ Պետք է աշխատել գյուղական բնակչության հետ, սիրելի՛ ընկերներ։ Կազմակերպել նույն «կլոր սեղանները», համաժողովները, ելույթ ունենալ սեփական ալիքներով և հարյուր անգամ կրկնել նույն թեզերը՝ անիմաստ է։ Մարդիկ հոգնել են նույն ալիքներով նույն մարդկանց տեսնելուց ։ Գնացե՛ք դեպի ժողովուրդը, ընկերներ։
Հակառակ դեպքում մեր բնակչությունը նորից կքվեարկի այս վարչակարգի օգտին՝ հավատալով նրանց ստին, թե իբր իրենք Հայաստանին խաղաղություն ու բարեկեցություն են բերել ։ Մարդկանց հետ պետք է աշխատել, ընկերնե՛ր, այլ ոչ թե լսել միայն ինքներդ ձեզ։
Արթուր Խաչիկյան
