Հայաստանի ինքնիշխանությունից ողջ օրը խոսացող Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքական ուղին վաղուց այլևս թաքցնել չի լինում: Իր ընդդիմադիրներին նա մեղադրում է ԿԿԲ գործակալ լինելու մեջ, ռուսական ազդեցության տակ լինելու և ռուսական շահերը առաջ տանելու մեջ, և գլուխ գովում, թե, ինքը Հայաստանին կտրելով դաշնակից երկրից, այն դարձնում է ինքնիշխան ու ինքնուրույն պետություն: Սակայն, այլևս փաստ է, որ Հաայստանը ոչ միայն ինքնիշան չէ, այլև դարձել է մեր թշնամի երկու երկրներին՝ Թուրքիային և Ադրբեջանին ենթակա երկիր: Փաշինյանը բառացիորեն կրկնում է այն թեզերը, որոնք հնչում են այս երկրներից, իրականացնում է Ալիևի ու Էրդողանի քաղաքական պահանջները` դառնալով նրանց կամակատարը:
Թուրքիայի Արտաքին Գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է.«Դուք գիտեք, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»:
Այսպիսի աջակցույուն Փաշինյանն ստացավ նաև 2021թ-ին. Ադրբեջանն ու Թուրքիան աջակցեցին, որ նա վերընտրվի, քանի որ Հայաստանից դեռևս շատ բան ունեին պոկելու՝ Սյունիքի ճանապարը, Տավուշի, Ջերմուկի, Վայցող Ձորի դիրքերը, բարձունքները: Այս ընտրությամբ աջակցելով, թուրք- ադրբեջանական տանդեմը ցանկանում է հասնել Հայաստանի վերջնական կապիտուլիացիային:
