Այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց ունեցավ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրող Անի Գևորգյանը, հղում անելով ՀՀ Սամանադրությանը և միջազգային պարտավորություններին, Փաշինյանին հիշեցրեց, որ պետությունն անջատ է եկեղեցուց, արգելված է պետության միջամտությունը եկեղեցու ներքին գործերին: Այնուհետև, լրագրողը տրամաբանական հարց ուղղեց, թե Սահմադրության ո՞ր կետի հիման վրա է ստեղծվել ՀԱԵ բարենորոգման խորհուրդը, նաև հարց ուղղեց, թե՝ ինքը կարո՞ղ է մասնակցություն ունենալ խորհրդի աշխատանքներին՝ դիտորդի կարգավիճակում:
Փաշինյանը մինչ այս հարցը փորձում էր իրեն զուսպ պահել եւ ,անգամ, ամենասուր հարցերին պատասխանել արտաքուստ հանգստությամբ: Սակայն, եկեղեցու թեմային առընչվող հարցի հնչեցման ժամանակ արդեն սկսեց ջղաձիգ շարժումներ անել, շրթունքները կրծել: Աչքերը արագ ճպճպացնել: Իսկ մարմնի լեզուն, գիտենք, որ չի ստում…
Փաշինյանը փորձեց պատասխանել հարցին՝ Կաթողիկոսին ՀՀ անվտանգությանը սպառնաիք «կարգելով»՝ «ԿԿԲ-ի գործակալ եղբոր հետ միասին: Լրագրողը ճշտող հարց տվեց, թե այդ դեպքում ինչու՞ գործ չի հարուցվում: Դա, ակնհայտորեն, ակնհայտորեն հունից հանեց Փաշինյանին և, նա սպառնալից տոնով հորդորեց. «Հանգի՛ստ պահեք ձեզ, հանգի՛ստ պահեք ձեզ, ձեռներով էդ շարժումներն էլ բան արեք…»:
Տպավորություն էր, թե ուր որ է՝Փաշինյանը Անի Գևորգյանին կասի՝ համարները հանենք, իջնենք ձոր…Նրա այս պահվածքը նման էր «ռազբորկա» անող թաղի տղայի պահվածքի: Իսկ եթե սրան էլ հավելենք իր իսկ հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքից պոռնոգրաֆիկ տեսարաններ ու հայհոյախոսություն պարունակող հատվածների մեջբերումը մեկ այլ լրագրողի կողմից, ապա քրեական ենթամշակույթ կրող մարդու կերպարն ամբողջացվում է:
Փաշինյանը սպառնաց Անի Գևորգյանին, որ եթե նա այսպես շարունակի, ապա կառավարության շենք այլևս չի մտնի, այսինքն՝ կդադարեցվի նրա հավատարմագրումը:
Որևէ պաշտոնյա, որևէ վարչապետ իրավունք չունի կասեցնելու լրագրողի հավատարմագրումը, եթե դրա համար չկան իրավական հիմքեր: Օրինակ, եթե նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ չի ճանաչվել դատական կարգով, չի դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, չի տարածել պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը:
Այս և նման այլ դեպքերում միայն կարող է դադարեցվել լրագրողի հավատարմագրումը: Մինչդեռ, թե՛ Փաշինյանը, թե՛ Սուրեն Պապիկյանը, մեծ նվեր են համարում, որ լրագրողներին հնարավորություն է տրվում՝ իրենց հարցեր ուղղելու: Դա լրագրողի իրավունքն է, իսկ իրենց պարտականությունն է՝ հավուր պատշաճի և առանց մանիպուլիացիայի պատասխանել լրագրողների հարցերին: Հակառակ դեպքում լրագրողները կարող են բոյկոտել, արհամարհել նման պաշտոնյաների ասուլիսները…
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
