ԵՒՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ Է, ՈՐ ԴԱՎԻԹԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է. ԳԱՅԱՆԵ ՊԱՊՈՅԱՆ

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.«Դատավոր Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից ԿՐԿԻՆ ՆՈՐ դատական ակտ..
Օրեր առաջ՝ 11.12.2025թ. թիվ ԵԴ1/2102/01/24 գործով կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրվող անձի նկատմամբ (Ավազակությունը՝ խոշոր չափերով, ժողովրդի լեզվով ասած՝ «разбой») նշանակել է տվյալ հանցանքի համար նախատեսված նվազագույն պատիժը՝ 5 տարի ժամկետով ազատազրկում՝ դրա համար օրենսգրքով 5-10 տարի ժամկետով ազատազրկում նախատեսված լինելու դեպքում։ Նույն դատավորը որևէ հանցանք չգործած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի մինիմալ շեմը ՍԿՍՎՈՒՄ էր 4-ից (2003թ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 4-7 տարի ազատազրկում), այսինքն Դավիթ Համբարձումյանի դեպքում նվազագույնից 2 տարի 3 ամիս առաջ գնաց, որպեսզի ունենա իրական հնարավորություն Դ. Համբարձումյանին ուղարկելու բանտ, հակառակ պարագարում չէր կարող, քանի որ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դեպքում Համաներման ակտի կիրառմամբ Դավիթը կազատվեր պատժից։
Մեկ կարևոր փաստագրում ևս
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անմիջապես փոխեց խ/մ-ը՝ գրավից կալանքի՝ առանց հիմնավորման, իսկ վկայակոչածս առավել վտանգավոր գործով դատավոր Չիչոյանը դատավճռով չի փոխել մեղադրյալի խ/մ-ը կալանքի՝ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը պահպանելով անազատության հետ չկապված խ/մ-ը։
Վերոգրյալի պայմաններում ևս մեկ անգամ ապացուցվում է, որ Դավիթը քաղբանտարկյալ է!!
Դատավորների ընդհանուր ժողովին շտապելիս Ժ. Չիչոյանը լրագրողի հարցին պատասխանեց, որ Դավիթին դատել է շատ օբյեկտիվ:
Ժ. Չիչոյա՛ն, հիմա՞ էլ ես լրագրողների հարցերին պատասխանելու, որ Դավիթ Համբարձումյանի դատական ակտը կացարել ես շատ օբյեկտիվ և արդարադատության շահից ելնելով»: