Ի՞ՆՉ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ» ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ

 Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը ահազանգում է Թուրքիայից վերադարձող Նախիջևանի բնակիչների բողոքի մասին. նրանք պնդում են, որ սահմանային անցակետը հատելուց հետո տեղական ոստիկանությունը տարբեր պատրվակներով իրենցից գումար է խլել։

«Ոստիկանները սովորաբար կաշառք են պահանջում մեզանից, սովորաբար, մաքսային տարածքում ծխելու կամ ծխախոտի մնացորդները գետնին նետելու պատրվակով, և սպառնում են ձերբակալությամբ, եթե չվճարենք»,- ասել էր Շիրազ Գուլիևը, ով հավաստիացնում է, որ  չի ծխում, պնդել է, որ ոստիկանությունը իրեն մեղադրել է «ծխախոտի մնացորդը գետնին նետելու» մեջ.

«Ես 22 տարի ապրում եմ Թուրքիայում։ Աշխատում եմ ընտանիքիս համար, փող եմ վաստակում և ուղարկում։ Ժամանակ առ ժամանակ գալիս-գնում եմ։ Երկու օր առաջ, երբ գալիս էի Թուրքիայից, Սադարակի մաքսատան դիմաց մեքենայի էի սպասում։ Ոստիկանները մոտեցան ինձ և ասացին. «Ծխախոտի մնացորդը գետնին գցեցիր, կամ 300 մանաթ կտաս, կամ էլ քեզ գրասենյակ կտանենք»։ Որքան էլ բացատրեցի, որ ծխող չեմ, ապարդյուն էր։ Ասացին, որ եթե փողը չտաս, կասեն՝ «դիմադրություն ես ցույց տվել» և ուժով կմտնեն։ Ինձ ստիպեցին փողը տալ։ Խնդրեցի կտրոն, բայց նրանք ծիծաղեցին ինձ վրա։ 300 մանաթը իմ ամսական աշխատավարձի կեսն էր Թուրքիայում։ Հետագայում տեսա, որ նրանք մոտենում էին ուրիշներին և նույն մեթոդն օգտագործում՝ զրպարտելու և կաշառք վերցնելու համար»։

Մեկ այլ բողոքաբեր՝ Սամիր Հասանովը, ասել է, որ ոստիկանությունը նույն կերպ գումար է վերցրել նաև երկու այլ անձանցից։

«Մաքսատնից դուրս գալուց հետո մենք սպասում էինք տաքսիի, որը պետք է մեզ վերցներ ճանապարհի եզրին։ Ես և իմ երկու ուղեկիցները դրսում ծխախոտ վառեցինք։ Այդ պահին մոտակայքում կայանված ոստիկանական մեքենայից մեզ մոտեցան երկու ոստիկան։ Նրանք ասացին, որ ծխելն արգելվում է։ Մենք բացատրեցինք, որ դա դրսում է, և ծխելն արգելող ցուցանակ չկա, բայց ապարդյուն։ Նրանք մեզանից յուրաքանչյուրից 300 մանաթ կաշառք խնդրեցին։ Ինչ-որ կերպ մենք համաձայնեցինք, մեզանից երեքին տվեցինք 600 մանաթ և անպատիժ մնացինք։ Նրանք ուզում էին մեզ մեքենայի մեջ նստեցնել և տանել ոստիկանական բաժանմունք»։

Սա տեղի է ունենում ադրբեջանցիների հետ՝ իրենց իսկ պետական սահմանում՝ «մեծ եղբոր» տնից իրենց «տուն» վերադառնալիս: Արդեն դժվար չէ պատկերացնել, թե մեր երկրի սահմաններում ինչ փորձությունների ու փորձանքների մեջ կհայտնվենք մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, երբ անցնենք մեր իսկ երկրի սահմաններում տեղակայված ադրբեջանական անցակետերը հատելիս: Փաշինյանի վարած պարտվողական ու ամեն ինչ զիջելու քաղաքականությունը տանում է նրան, որ «սահմանազատում» կոչված օկուպացիայի արդյունքում կտեղակայվեն ադրբեջանական անցակետեր: Դրա հետեւանքը լինելու է այն, որ ՀՀ տարածքում տեղաշարժվելիս մենք ստիված ենք լինելու նվաստանալով, կտտանքների ենթարկվելով հաղթահարել ադրբեջանական անցակետեր Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, Վայոց Ձորում, Սյունիքում…