Ուկրաինայի Վլադիմիր Զելենսկին նշել է, որ երկիրը կարող է տարածքային զիջումների վերաբերյալ հանրաքվե անցկացնել Մոսկվայի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրի կնքումից առաջ։ Կիևը նախկինում բացառել էր նախկին ուկրաինական շրջանների Ռուսաստանի մաս ճանաչելու հնարավորությունը։
Հինգշաբթի լրագրողների հետ զրույցում Զելենսկին առաջարկեց քվեարկության դնել Դոնբասի շուրջ Ռուսաստանի հետ տարածքային վեճը, որը լայնորեն համարվում է խաղաղության հասնելու ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը։
«Ռուսները ցանկանում են ամբողջ Դոնբասը. մենք դա չենք ընդունում: Ես հավատում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը կպատասխանի այս հարցին: Անկախ նրանից՝ ընտրությունների, թե հանրաքվեի միջոցով, ուկրաինացի ժողովուրդը պետք է իր խոսքն ունենա»:
Նրա խոսքերը հնչեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց Զելենսկուն, որի նախագահական ժամկետը լրացել էր անցյալ տարի, անցկացնել ընտրություններ: Չնայած Զելենսկին անմիջապես չմերժեց խնդրանքը, նա պնդեց, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Արևմուտքը Կիևին ապահովի անվտանգության ամուր երաշխիքներ:
Այն, ինչը կատարվեց Ուկրաինայի հետ վերջին տարիներին, իհարկե, Զելենսկու վարած արտաքին քաղաքականության, գերտերությունների ձեռքին ՌԴ-ի դեմ գործիք դառնալու արդյունք էր: Սակայն, մարդը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, գիտակցում է, որ չի կարող իր երկրի տարածքները զիջել այլ երկրի՝ առանց հաշվի առնելու իր ժողովրդի կարծիքը: Փաշինյյանը ՀՀ տարածքը կտոր-կտոր տալիս է Ադրբեջանին՝ սահմանազատման անվան տակ՝ առանց հաշվի առնելու օրենքի պահանջը՝ հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը: Հանրաքվեի փոխարեն նա հաշվի է առնում բացառապես Ադրբեջանի նախագահի անձնական հավակնություններն ու ցանկությունները:
