ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով եղավ Մարսելում (Ֆրանսիա)։
Նորին Սրբությանը ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Վեհափառ Հայրապետի հանձնակատար Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։
 Մարսելի քաղաքապետ Պայանն իր  ի միկրոլոգում գրել է.« Այսօր առավոտյան մեծ պատվով ընդունեցի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Ես նրան հիշեցրի այն հզոր ու հավերժական պատմական կապերի մասին, որոնք մեր քաղաքը կապում են հայերի հետ: Մարսելը Մարսել չէր կինի առանց հայերի»:
 Չնայած այն բանին, որ որոշ սադրիչներ ուզում էին Սրբազանի այցը ստվերել «Հեռացի՛ր» բացականչություններով, սակայն սադրանքն արդյունք չտվեց. Սրբազանին դիմավորում էին շատ հայեր՝ «Վեհափա՛ռ,Վեհափա՛ռ» բացականչություններով: Նրան ուղեկցում էր Ֆրանսիայի թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը: 
  https://www.youtube.com/watch?v=VhnbkY6PNqg