Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, ասաց.«Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել։ Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա։ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռներն էլ կախված են մի անձի կամքից»։
Ինչ վերաբերում է արևմտյան և միջազգային կառույցների լռությանը, ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ նրանք չեն արձագանքում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, քանի որ սատարում են գործող իշխանություններին։ «Ոչ թե սկզբունքներով, այլ շահով են շարժվում»,- ասաց Սարգսյանը։
Հ/Գ Իհարկե, Հայաստանի այսօրվա դատաիրավական համակարգի բարոյազուրկ իրավիճակը անհամեմատելի է ՀՀ բոլոր ղեկավարների ժամանակների՝ տվյալ համակարգերի հետ: Այսօր դատվում ու դատապարտվում են, անգամ, սրբազաններ, հոգեւորականներ: Սակայն, փաստ է, որ դատական համակարգը Հայաստանում միշտ է եղել կախված մեկ անձից եւ միշտ է եղել քաղաքականացված: Պարզապես, այդ մեկ անձշինք ունեցել են չափի եւ բարոյականության նշաձողեր…
