Այսօր ԱԺ-ում ՀՀ 2026թ-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ Փաշինյանն իր խոսքը սկսեց «խաղաղության ավետիսով», ասելով, թե ՀՀ-ում առաջին անգամ բյուջե է քննարկովւմ «Ադրբեջանի հետ հասատատված խաղաղության պայմաններում»: Որպես դրա ապացույց պատնանշեց այն հանգամանքը, որ ՀՀ- Ադրբեջան սահմանին արդեն 1 տարի ինն ամիս է, ինչ փոխհրաձգության հետեւանքով զինվոր չի զոհվում: «Անկախության տարիներին նման բան չի եղել».- հիշեցրեց Փաշինյանը:
Այնուհետեւ նա մատնանշեց Ադրբեջանից հնչող այն հայատարարությւոնը, որով, իբր, Ադրբեջանը իր տարածքով Հայաստան տարանցման սահմանափակումները վերացնում է: Սա Փաշինյանը համարեց շրջափակման հաղաթահարման առաջին փուլ:
Դե քանի որ Ադրբեջանը արդեն նման հայտարարություն է արել, ապա, ըստ Փաշինյանի տրմաբանության, մենք պետք է փոխադարձ եւ գործուն քայլ անենք: «Հայաստանն էլ պետք է արձագանքող լինի: Հենց այսօվանից պատարստ ենք ապահովել Թուրքիայից բեռնատարների տարանցումը Հայաստանով դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից՝ Թուրքիա՝ Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով: Սա այս պահին միակ տարբերակն է, որը հենց այսօր կարող ենք իրականացնել».- ասաց Փաշինյանը:
