Ժամանակին, երբ Փաշինյանը խոստանում էր Հայաստանի բնակչության թիվը դարձնել հինգ միլիոն, շատերը հավատացին ու ոգևորվեցին, որ՝ էսա Հայաստանը կդառնա այնքան զարգացած երկիր, որ «խոպան» գնալու կարիք չի լինի, իսկ սփյուռքահայերը կգան մայր Հայաստանում ապրելու: Մարդիկ չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի բնակչության թիվը հայերով չի ավելանալու, այլ օտարազգիներով: Հայաստանն, ակնհայտորեն, գնում է բնիկ հասարակությանը միգրանտներով փոխարինելու վտանգավոր ճանապարհով: Անգամ երեւանյան փողոցներով քայլելիս կարող ենք նկատել, բնիկներին՝ հայերին, փոխարինում են տարբեր ազգերի ներկայացուցիչները: Էական է, թե որ ազգի ներկայացուցիչներով են համալրվում Հայաստանից արտագաղթածների տեղերը. նրանք հիմնականում ցածր մշակույթ ու քաղաքակրթություն կրող ազգեր են, որոնք, բնականաբար, իրենց հետ բերում են ցածր մշակույթ: Նրանք Հնդկաստանից, Պակիստանից, Բանգլադեշից, Իրանից, Իրաքից, Եգիպտոսից ներգաղթած քաղաքացիներ են, որոնք ունեն կրոնական կյանքի ամենատարբեր դրսևորումներ: Այս տեմպերով գնալով, չի բացառվում, որ 10-20 տարի անց Հայաստանում ունենանք հնդիկների մի քանի հազարանոց համայնք, որը կունենա և՛ կրոնական պահանջմունքները բավարարելու, և՛ մայրենի լեզվով ուսում ստանալու, և՛ իր մշակույթը պահպանելու կարիք: Մենք պետք է հասկանանք, թե որքանո՞վ ենք պատրաստ այդ փոփոխություններին: ԱՆկախ այն բանից, թե այդ ազգերի հետ մենք ինչ հարաբերությւոններ ունենք, նրանք « անշառ են», թե վտանգավոր, խախտվում է երկրի ժողովրդագրական բալանսը: Էլ չենք, խոսում այն մասին, որ այդ ներգաղթյալների մեջ կան նաեւ մեզ հետ ազգային թշնամանք ունեցող ազգերի ներկայացուցիչներ՝ ադրբեջանցիներ, թուրքեր, պակիստանցիներ: Թե՝ ինչ նպատակով են նրանք եկել Հայաստան, դժվար չէ կանխատեսել:
Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդրի առաջ: Սակայն, հազիվ թե մեր իշխանությանը, ով զբաղված է ընդդիմադիրների «որսով», նման լուրջ ու կարեւոր խնդիրները հետաքրքրեն:
ՌԴ նախագահն Վլադիմիր Պուտինը, օրինակ, անընդունելի է համարում իր ղեկավրած երկրում բնիկներին միգրանտներով փոխարինելու քաղաքականությւոնը: «Ռուսաստանը կաջակցի ընտանեկան արժեքներին որպես իր հասարակության հիմք, այլ ոչ թե կհետևի այն երկրների հետքերով, որոնք փորձում են լուծել ժողովրդագրական խնդիրները՝ իրենց բնիկ բնակչությանը փոխարինելով «քաոսային միգրացիայով: Ծնելիության մակարդակի անկումը դարձել է համաշխարհային միտում և մարտահրավեր՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Տարբեր երկրներ տարբեր ձևերով են արձագանքում այս ժողովրդագրական մարտահրավերին, այդ թվում՝ խրախուսելով անվերահսկելի և նույնիսկ քաոսային միգրացիան՝ բնիկ բնակչությանը փոխարինելու համար: Ռուսաստանը պետք է խթանի այնպիսի սոցիալական նորմ, որտեղ մեծ ընտանիք ունենալը կդիտարկվի որպես բնական և հեղինակավոր։ Երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքները պետք է դառնան նորմա, ասել է նա՝ հավելելով, որ ճնշում գործադրելու փոխարեն, պետությունը կկենտրոնանա վստահության կառուցման վրա՝ ժամանակին աջակցություն ապահովելով».- օրերս հայտարարել է նա։
