Հայաստանը ճանաչվել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը

Աշխարհի առաջատար զբոսաշրջային լրատվամիջոցներից մեկը՝ «Lonely Planet»-ը, «Լավագույն ճանապարհորդություն 2025» թողարկման մեջ Հայաստանը ճանաչել է զբոսաշրջային լավագույն ուղղություններից մեկը։

«Մեզ համար պատիվ է «Lonely Planet»-ի կողմից ճանաչվել 2025 թվականի պարտադիր այցելության ուղղություններից մեկը»,- ​​ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այս ճանաչումն ընդգծում է այն եզակի հմայքը, պատմությունը և հյուրընկալությունը, որոնք առանձնահատուկ են դարձնում Հայաստանը:

«Անկախ նրանից, դրանք մեր աշխույժ քաղաքներն են, գեղատեսիլ գյուղերը, թե տեղական ավանդույթները՝ Հայաստանը յուրաքանչյուր ճանապարհորդի համար կարող է դառնալ յուրօրինակ բացահայտում»,-ընդգծել է նա: