ԻՆՉՈՒ՞ ԹՈՒԼԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԳՈՏԻՆ»

Հայաստանյան հասարակության քունն ու հանգիստը կորցրած Փաշինյանը ամեն օր լայվ է մտնում՝ անադեկվատ պահվածքով սրտիկներ անում, ցույց տալիս, թե, իբր, անվրդով ու հանգսիտ խղճով երաժշտություն է լսում: Տպավորություն է, թե տեսանյութի մեջի տղան ոչ թե երկրի ղեկավար է, այլ՝   մի գործարարի անհոգ քարտուղարուհի, ով պարապությունից չգիտի՝ օրը ոնց լինի: Իհարկե, այս ատաքուստ հանգստության տակ մեծ վախեր են թաքնված: Երբ Հայաստանի տարբեր մարզերից Երեւան էին շտապում հարյուրավոր մեքենաներ՝ մասնակցելու «Մեր ձեւով» շարժման հանրահավաքին, Փաշինյանն այդ ժամերին իրեն «գործուղում է» Ազատանի կարտոֆիլի դաշտեր, որտեղ կոստյումով ու փողկապով մտնում է կարտոֆիլի պարկի մեջ, որակը ստոգում, գյուղատնտեսի դիտարկումներ անում: Գնում է դպրոց ու հիվանդանոց ստուգում. կարծես թե՝ ամեն ինչ լավ է, կյանքն՝ ուրախ, ինքն՝ անհոգ:

Երեկ Փաշինյանը իր ֆբ էջում մի մոնո «ներկայացում» ցուցադրեց՝ «Գոտին ձգելու ժամանակը» վերնագրով: Վարպետի մոտ մտնելով ասաց. «Պարզվեց՝ նիհարել եմ, գոտիս վրես մեծացել ա: Մի երկու հատ անց արա, էլի»: Հետո հասկացավ, որ երեք, չորս անցք է պետք: Բնականաբար, սա ինչ-որ մեսիջ էր՝ ուղղված թե՛ հասարակությանը, թե՛ իր ընդդիմախոսներին:

Անզեն աչքով էլ երևում է, որ նա չի նիհարել, դեռ ավելին՝ որքան շատ է աշխահի տարբեր կենտորններում հեծանիվ վարում, ուրախանում, այնքան գիրանում է…

Թե ինչի՞ համար էր երեք կամ չորս անցք պետք Փաշինյանին՝ գոտին ձգելու համար, պարզ կլինի հետո: Բայց այս տեսանյությով նա ենթագիտակցորեն խոստովանեց, որ «գոտին վրան թուլացել է»…

Այո, Փաշինյանը լավ գիտի, թե ինչեր է արել, ինչ ծանր բեռի տակ է մտել ու մնացել…Բայց չգիտի, թե դրա տակից ոնց է դուրս գալու, ինչպես է աթոռից հեռանալու, կամ ինչպես են պոկելու եւ…մնացածը:  Նա լավ գիտի, որ այսօր բռնաճնշումների ու քաղաքական հետապնդումների ենթարկվող հասրակությունն նման է սեղվող գազի…իսկ գազը, որքան սեղմում ես, այնքան ճնշումն ու պայթելու հավանականությունը մեծանում է…

Ու, բնականաբար, գոտին կթուլանա…ու ոչ մի վարպետ նրան չի կարող օգնել՝ գոտին ձգելու հարցում, որքան էլ անցքերի թիվը ավելացնի…