ԱԶԳՈՎԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆՆ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ու իր ղեկավարած երկրի անունը չիմացող ԱՄՆ նախագահի հետ նկարվեց, ընդ որում, վերջինս նստած դիրքով, հետո  ստացավ  «մյուս տղա» կոչումը: Սակայն, կարծես թե, նա իրեն դրանից այդքան էլ վատ չի զգում: Կարեւորը՝ Թրամփին մոտիկից տեսավ, հետը լուսանկարվեց եւ այդ լուսանկարի դիմաց պայմանավորվեց մեր երկրի ռազմավարական կարեւոր նշանանակության տարածքը 99 տարով վարձակալությամբ տալ ԱՄՆ-ին: Եւս մեկ անգամ հասկացանք, թե ով է մեր ղեկավարը «օվկիանոսից այն կողմ» գտնվող  գերտերության ղեկավարի համար:

Խայտառակվելու աշխարհագրությունը տեղափոխվեց եկավ «օվկիանոսից այս կողմ». ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասին անցնելուց առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիեւին դիմելով՝ ծաղրեց Փաշինյանին.«Իլհամ Հեյդարի, իսկ դուք ասում էիք, թե չի գա, երեկ անհանգստանում էիք։ Ես ասում էի, չէ՞, որ Նիկոլ Վովային առանց մեզ տեղ չունի գնալու»: Ալիեւն ու Փաշինյանը  նստած էին կողք-կողքի այն դահլիճի բազմոցին, որտեղ Տաջիկստանի նախագահ Ռահմոնը հանդիպում էր ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։ Ժամանակին ծաղրի առաջկա դարձած  Ռահմոնը հիմա ականատես է լինում, նույնպես  ծաղրում է մեր երկրի «ղեկավարին»: Ռահմոնին ժամանակին ԱՊՀ երկրների նախագահներին ուղեկցող բազմամարդ պատվիրակությունների ներկայությամբ Նազարբաևը հրապարակային «լակոտ» էր անվանում ու արժանանում նրա քար լռությանը:

Փաշինյանի խառված ու կցկտուր արձագանքը նման էր  դասը չսովորոած ծույլ աշալերտի պահվածքի:

Այս տեսարանաից ազգովի ամոթից մտնում ենք գետինը: Տխուր հանգամանքերի բերումով այսօր  նա է ներկայացնում մեր երկիրը, ՀՀ «դեմքը» այսօր ինքն է՝ դիվանագիտական բոլոր հարթակներում ծաղրված, նվաստացած ու ծիծաղի առարկա դարձած Փաշինյանը: Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել այս նվաստ կարգավիճակում: Բայց, դեռ այս մարդը ցանկանում է նորից ու նորից վերընտրվել: Լավ, մեզ չես սիրում, Արցախը չէիր սիրում, երրրորդ հանրապետությունը չես սիրում: Բա քեզ է՞լ չես սիրում…