ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԶԵԼԵՆՍԿԻՆ

Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Զելենսկին պայման է դրել. նա կոչ է արել ԱՄՆ նախագահին Ուկրաինային տրամադրել հեռահար «Տոմահավկ» հրթիռներ և հավելել, որ եթե նման քայլը հանգեցնի հրադադարի, Կիևը նրան կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի։

Անցյալ ամիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ ուղարկելու հարցը, որոնց առավելագույն հեռահարությունը 2500 կմ է (1550 մղոն), ինչը նշանակում է, որ Կիևը կարող է դրանք օգտագործել Մոսկվային և բազմաթիվ այլ ռուսական քաղաքներին հարձակվելու համար։

«Հիմա կարևոր ազդանշան է Ուկրաինայի ամրապնդումը բոլոր հնարավոր միջոցներով։ Եվ սա այն հնարավորություններից մեկն է, որը կարևոր է ինձ համար՝ «Տոմահավկները», — հինգշաբթի լրագրողներին ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ հրթիռները կարող են «սթափեցնել ռուսներին» և «ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ»։ Զելենսկին հավելել է, որ եթե Թրամփը կարողանա օգնել հրադադարի հաստատմանը, «նա պետք է առաջադրվի Նոբելյան մրցանակի, մենք նրան կառաջադրենք Ուկրաինայի անունից»։

Մենք համոզվել ենք, որ  գունավոր հեղափոխությունների բերած բոլոր առաջնորդները նման են իրար՝ աղետաբեր, պատերազմի հրձիգներ, այլ երկրների ազդեցության տակ իրենց երկիրը պատերազմի մեջ ներքաշող, պոպուլիստ, դերասան՝ տրագիկոմեդիկ կերպարներով: Այդպիսիք են Փաշինյանն ու Զելենսկին:

Այնուամենայնիվ, նրանց մեջ կան տարբերություններ: Հենց թեկուզ՝ այս հանգամանքը. Զելենսկին պայման է դնում Թրամփի առաջ՝ իր երկիրն ապահովել կարեւոր հրթիռներով: Այդ դեպքում միայն նա Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի: Իսկ Փաշինյանը պատրաստակամ է առաջադրել ՝ չգիտես՝ ինչի համար: Քո երկրի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող տարածքը 99 տարով վարձակալության ես տալիս, բերում նստեցնում ես բարեկամ հարեւանիդ դռանը, քո երկրի տարածքում, որտեղ երկու թշնամական երկրները կարող են կործանարար պատերազմ մղել, թշնամուդ շահեկան պայմանագիր ես կնքում, դու ոչինչ չես շահում, ու մի բան էլ առաջադրում ես  Նոբելյան մրցանակի: