Փաշինյան Նիկոլի համար մեծագույն երջանկություն ու պատիվ է, որ վերջապես ԱՄՆ նախագահն իրեն ընդունել է ու հետը լուսանկարվել: Ոչինչ, որ ո՛չ իր անունն է հիշում, ո՛չ էլ իր ներկայացրած երկրի: Այն բանից հետո, երբ Սպիտակ տանը նա արհամարհվեց, չարժանացավ Թրամփի ընդունելությանը եւ ստիպված եղավ մի անհասկանալի տեղ լուսանկարվել Սպիատակ տան պաշտոնյաներից մեկի հետ, օգոստոսի ութի ընդունելությունը ուղղակի երջանկություն է Փաշինյանի համար: Ոչինչ, որ 99 տարով երկրի կարեւոր տարածքը վարձով տվեց «ամերիկաներին»: Բայց, փոխարենը ձեռք բերեց մի լուսանկար, որը, հավանաբար, կդառա իր նախընտրական «բուկլետի» գլխավոր լուսանկարը, որ մարդիկ տեսնեն, թե ում հետ է նստում-վեր կենում Փաշինյան Նիկոլը:
Մինչդեռ, ՀՀ նախագահների ու ԱՄՆ նախագահների միջեւ հանդիպումներ եղել են միշտ: Դեռ ավելին, այդ հանդիպումները ուղեկցվել են արժանապատիվ ընդունելությամբ: ԱՄՆ նախագահները լավ են իմացել եւ չեն շփոթել ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի անունները: Ընդ որում, ինչպես ասաց, երկրորդ նախագահը, այդ լուսանկարների համար ինքը, ինչպես նաեւ մյուս երկու նախագահները, ոչինչ չեն տվել ԱՄՆ-ին: Դեռ ավելին՝ ֆինանսական մեծ ծրագրեր են բերել եւ դրանով նպաստել Հայաստանի զարգացմանն ու վերակառուցմանը:


