Չի կարելի!!!
Ցանկացած աշխատանք ու պաշտոն պետք է ունենա իր «անձնագիրը»։ Ընդ որում դրա մեջ չի կարող ընդգրկվել բարությունը, սերն ու հոգատարությունը։
Խոսում ենք մասնագիտական չոր պրոֆեսիոնալիզմի մասին։
Վստահ եմ, որ մեր պատգամավորներից ոչ մեկը իր կամ իր հարազատի կյանքը չէր վստահի բարի, հոգատար բայց կրթություն չունեցող բժշկի։
Հորդորում եմ նույնը չանել առողջապահական օրենսդիր համակարգի հետ։
Դեգրադացիան սկսում է հենց մեծամտությունից, երբ կրթությունը փոխարինում ես չհիմնավորված ինքնավստահությամբ։
Մի՛ արեք սենց բան
Հ.Գ.
Տիկնոջը չեմ ճանաչում և ոչ մի անձնական հակակրանք չունեմ
Բայց վստահ եմ որ առողջապահական համակարգին պետք են կրթված մասնագետներ:
Վահե Տեր-Մինասյան
