ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՀԱՐՑԸ

Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտ սկսելու շուրջ երեկ Աժ-ում տեղի ունեցան  լսումներ, քննարկումներ, որոնց ներկա էր քաղաքական դաշտի ծանրակշիռ էլիտան: Հարկ է նշել, որ ՔՊ-ի` իշխանության գալուց հետո ԱԺ ամբիոնը կորցրել է իր քաղաքական «վարկանիշը». այն հասանելի դարձավ քաղաքական կենսագրություն չունեցող եւ քաջնազարականության ճակատագրով մանդատ ստացած անհայտներին՝ ուսապարկերին, որոնց գերնպատակը ամբիոնից Փաշինյանի թեզերը հաստատելն ու քարոզելն է: ԱԺ ամբիոնը այս իշխանության օրոք առաջին անգամ հասանելի դարձավ տրանսգենդերին: Ամբիոնը վերջին տարիներին, հիմնականում, քաղաքական գզվռտոցների ու լեզվակռվի հարթակ է: Երեկ այդ ամբիոնը, գոնե մեկ օրով, վերագտավ իր քաղաքական լրջությունը:

Փաշինյանի իմպիչմենտ հայտարարելու շուրջ ելույթ ունեցողները բերեցին ծանրակշիռ հիմնավորումներ: Այն, որ Փաշինյանին հեռացնելը օրախնդիր է, այս հարցում համաձայն էին բոլոր ելույթ ունեցողները, բոլոր ներկաների միջեւ կար քաղաքական կոնսոլիդացիա: Նույնիսկ իրար հետ քաղաքական լուրջ հակասություններ ունեցող  գործիչները համերաշխ էին մի հարցի շուրջ, որ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, քանի որ նրա մնալու ամեն օրը լի է պետականակործան հետեւանքներով:

Կոնսոլիդացիա կար նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի շուրջ: Դա պայմանավորված է վերջինիս անձով, կերպարով եւ վարկանիշով, որոնց բնութագիրը ճիշտ ներկայացրեց Նարեկ Մալյանը: Դավիթ Համբարձումյանը ընդդիմության դաշտում աչքի չի ընկնում հակասություններ հրահրելով եւ հակված է դրանք լուծել առողջ երկխոսությամբ: Նրա ղեկավարած համայնքում արձանագրվել է նկատելի զարգացում ու դրական փոփոխություններ:  Համբարձումյանի հոգատար վերաբերմունքը Մասիսում հանգրվանած  բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ ավելի քան տեսանելիէ: Համբարձումյանը Փաշինյանի օրոք առաջին քաղբանտարկյալն է, որը 2018-ին, կանխատեսելով իշխանության եկողների աղետաբերությունը, փողոցում կասեցնում էր քայլիստների երթը դեպի իշխանություն…

Համերաշխության ու միասնականության մթնոլորտը մի փոքր աղավաղեց Լեւոն Զուրաբյանը, հայտարարելով, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում  կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարծ քաղաքական ուժերի հետ:

Իսկ Հովիկ Աղազարյանն ավելի «հետաքրքիր» առաջակություն արեց. որ իմպիչմենթը գնա իրենց՝ իր եւ Հակոբ Ասլանյանի առաջադրած թեկնածուով, որը Էդմոն Մարուքյանն է: Այն, որ Մարուքյանը երեք անգամ ավելի «Նիկոլ» է, չհերքեց անգամ Աղազարյանը: Այդ դեպքում անհասկանալի է մնում Աղազարյանենց ցանկությունը՝ Նիկոլին փոխարինել 3 անգամ  ավելի Նիկոլ-ով:

Եղավ նաեւ քաղաքական ամբիոնին ոչ պատշաճ հագուստով, տեսքով եւ ճղճղան ձայնով մի կնոջ ելույթ, որը մի փոքր անլրջացրեց քննարկումը…

Ինչեւէ,  հնչեցին բավականին լուրջ քաղաքական հայտարարություններ, առաջարկներ: Առաջարկ եղավ ներկայացնել ճանապարհային քարտեզ թե՛ Փաշինյանին հեռացնելու, թե՛ նրանից հետո արվող քայլերի մասին: Սփյուռքի ներգրավվածությանը այս ծրագրում նույնպես կարեւորվեց: կարեւորվեց նաեւ շարքային քաղաքացիների հետ տարվող քարոզչական աշխատանքը՝ նրանց քաղաքական ներգրավվածությունն ապահովելու համար:

Երեկ, վերջապես, լուծվեց մի կարեւոր հարց. «Հայաստան» դաշինքը ոչ միայն իր ստորագրություններով առկա թուղթը տվեց իմպիչմենտի նախաձեռնողներին, այլեւ ասաց, որ պատրաստ է այդ ստորագրությունները դնել նաեւ այլ անհրաժեշտ ձեւաթղթի վրա: Սրանով, հավանաբար, վերջ կդրվի երկու ընդդիմադիր ուժերի միջեւ տեղի ունեցող «փոխհրաձգությանը»: Հիմա ժամանակն է, որ ողջամիտ ժամկետում ասպարեզ դուրս գան այն ՔՊ-ական պատգամավորները, ովքեր պատրաստ են միանալ իմպիչմենտին, սակայն, իիրենց անվտանգության նկատառումներով մնում էին գաղտնի…Այդպես հավաստիացնում էին իմպիչմենթի նախաձեռնողները…

Նաիրա Վանյան