Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին՝Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ:
Ավագյանին անգիտակից վիճակում գտել են զուգարանում, նա այնտեղ է եղել մոտ 50 րոպե։
Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգի դատարանում սեպտեմբերի 23-ին պետք է որոշվեր Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ նա, ըստ հաղորդումների, խնդրել է դուրս գալ ծխելու և փախուստի է դիմել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա թաքնվում է Հայաստանի հյուպատոսարանում` Սանկտ Պետերբուրգում։
