ԹՐԱՄՓԸ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

ԱՄՆ-ում Թրամփի ընդդիմախոսները նրան մեղադրում են այն բանի մեջ, որ նա Սպիտակ տուն վերադռնալուց հետո չեղարկել է քաղցկեղի հետազոտական ​​նախագծերի համար նախատեսված հարյուրավոր դրամաշնորհները։ Նա միլիարդավոր դոլարներ է կրճատում Ազգային քաղցկեղի ինստիտուտի բյուջեից։

Այդ մասին այսօր կայանալիք կուսակցության տարեկան համաժողովում հայտարարություն կանի լիբերալ դեմոկրատների առաջնորդ Սըր Էդ Դեյվին:

«ԱՄՆ-ն, անկասկած, քաղցկեղի հետազոտությունների աշխարհի ամենամեծ ֆինանսավորողն է՝ հիմնականում իր Ազգային քաղցկեղի ինստիտուտի միջոցով: Սակայն Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր նա չեղարկել է քաղցկեղի հետազոտական ​​նախագծերի համար նախատեսված հարյուրավոր դրամաշնորհներ: Նա միլիարդավոր դոլարներ է կրճատում Ազգային քաղցկեղի ինստիտուտի բյուջեից».- կասի դեմոկրատների առաջնորդը։

Սըր Էդը նաև իր ելույթում խոստանալու է ավելի լայնորեն խթանել առողջապահությունը և քաղցկեղի հետազոտությունները։

Ըստ բրիտանական մամուլի, նրա գաղափարակիցները սպասում են, որ նա իր ելույթում կխոստանա. որ Մեծ Բրիտանիան պետք է քայլ անի և. եթե Թրամփը չաջակցի այս հետազոտությանը, իրենք կաջակցեն։