ԹՐԱՄՓՆ ՈՒ ՄԱՍԿԸ «ԲԱՐԻՇԵԼ ԵՆ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իլոն Մասկը կողք-կողքի նստած են եղել  ակտիվիստ Չարլի Քըրքի հուղարկավորության արարողությանը Գլենդեյլի (Արիզոնա) «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտում: Նրանք առաջին անգամ համատեղ հրապարակային  ներկայացան այն բանից հետո, երբ Մասկը հեռացավ Թրամփի թիմից՝ տարաձայնություններից ու վիճաբանությունից հետո։

Հեռարձակման ընթացքում տեսախցիկը ցույց տվեց, թե ինչպես են Թրամփը և Մասկը զրուցում նախագահական օթյակում: ԱՄՆ նախագահը կենսուրախ խոսում էր՝ մի փոքր թեքվելով դեպի Մասկը, որը լուռ լսում էր։

Հիշեցնենք, որ Թրամփի թիմից  հեռանալուց հետո Մասկը և Թրամփը հունիսի 5-ին հանրային վիճաբանությաան մեջ մտան սոցիալական ցանցերի միջոցով: Մասկը հայտարարեց, որ առանց իր աջակցության ԱՄՆ վարչապետը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, հավանություն տվեց Թրամփի դեմ նոր իմպիչմենտի փորձի գաղափարին և քննադատեց Սպիտակ տան կողմից նախաձեռնված պետական ​​ծախսերի օրինագիծը և նախագահի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը: Թրամփը Մասկին անվանեց խելագար և պնդեց, որ նա որոշ պահի դադարել է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները՝ վերահսկելով Կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE):