Այսօր վաղ առավոտից հանրությանը շնորհավորական ուղերձներ են հղում քաղաքական, հասարակական գործիչներ, նախկին նխագահները, ընդդիմության ներկայացուցիչներ: Իսկ ռեալ իրականության մեջ ՀՀ Անկախության հետ տեղի են ունենում ավելի կարեւոր ու վատ բաներ. Փաշինյանը շարունակում է «ազդարարել» չորրորդ հանրապետության «հիմնադրման» մասին: Սա պարզ խոստովանություն է, որ երրորդ հանրապետությունը լուծարվում է՝ իր Սահմանադրությամբ, իր պետական համակարգերով, իր գերատեսչություններով, իր սահմաններով, իր էթնիկ կառուցվածքով: Երկրի իսկական տերերին փոխարիելու կգան տարբեր ազգեր, հիմնականում ադրբեջանցիներ եւ թուրքեր, որոնց պատմական երազանքն է եղել Հայաստանին տիրաանալը: Փաշինյանը «հիմնադրում է» չորրորդ հանրապետությունը, որը հավանաբար կկրի հայր կամ որդի Ալիեւներրի անունով, իսկ հիմնադիրը կհամարվի ինքը՝ Փաշինյանը: Կգրվի չորրորդ հանրապետության «նոր» պատմությունը, որի «պատմահայրը» կլինի Ալիեւը, լավագույն դեպքում՝ Փաշինյանը: Կունենանք նոր հայ՝ անդեմ, անկենսագրություն, անսեռ, անհայրենիք, ազերիների ձեռքի տակ օրավարձով աշխատող հայ: Ում սրտով չի լինի «չորրորդ հանրապետությունը» եւ կըմբոստանա, որպես ռեւանշիստ, ահաբեկիչ եւ պատերազմի հրահրիչ կհայտնվի բանտում, չի բացառվում՝ Բաքվի բանտում: Լավագույն դեպքում նա դուրս կգա Նիկոլի նորաստեղծ հանրապեության սահմաններինց: Կամավոր դուրս չգա՝ կարտաքսեն: Կվերացվեն պատմության բոլոր դասագրքերն ու գրքերը, թանգարանները, փողոցները կանվանափոխվեն, հերոսների անուններին կփոխարնինեն Զեյնաբ Խալլարովայի, Ռամիդ Սաֆարովի եւ այլոց անունները: Սրանք ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չեն, ոչ էլ ՝ վատ երազ: Եթե մի հինգ տարի առաջ խոսեինք, որ կարող է Արցախը դառնալ եւ համարվել ադրբեջանական, անհավատալի կթվար: Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, այնտեղ, որտեղ այսօր հասել է Հայաստանը, նախկինում ամենավատաատեսներն անգամ չէին պատկերացնի ու հավատա: Հիմա դա իրականություն է:
Հայաստանը Ալիեւի պարտադրանքով ու Փաշինյանի ձեռամբ ենթարկվոեւմ է կապիտուլիացիայի: Փաշինյանը չի թաքցնում, բացահայտ խոստովանում է, թե ինչ է անում: Իսկ ոմանք շնորհավորում են լուծարվող պետության Անկախության օրը: Այս ողջ ընթացքում շատ ընդդիմադիրներ նախընտրական քարոզարշավի մեջ են, պատրաստվում են 2026թ-ին «չորորդ հանրապետության հիմնադրի» հետ գնալ ընտրությունների, հավանաբար, որպեսզի դառնան հաջորդ Աժ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Մենք շուտով՝ չորրորդ հանրապետությունում, կլինենք ագային փոքրամասնության ներկայացուչիներ…
Նաիրա Վանյան
