«Արարատ» ֆուտբոլային ակումբը երբեք պարզապես թիմ չի եղել․ այն եղել է մեր ժողովրդի հպարտության գագաթը, մեր սրտերի սրբարանը։ Իսկ այսօր մեր աչքի առաջ այդ սրբությունը դիտմամբ վերածում են ծաղրի առարկայի։ “Արարատ” ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի հրահանգներով և թուրքասեր ֆեդերացիայի ղեկավարների դավաճանական համաձայնությամբ «Արարատը» ստորացվում է, կեղտոտվում է։ Սա ոչ թե սպորտ է, այլ ազգային սրբության պղծում։
Եթե այս ընթացքը չկասեցվի, վաղը նրանք կջնջեն հենց «Արարատ» անունը՝ միայն թե հաճոյանան թուրքին։ Պղծելով “Արարատ” ակումբը այս անբարոները շարունակում են պետականության հանդեպ ոտնահարումը։ Ժողովուրդը պարտավոր է պահանջել վերջ տալ այս խայտառակությանը, որովհետև Արարատը ոչ մեկի անձնական բիզնեսը չէ։
Արարատը մեր ժողովրդի սիրտն է, հոգին ու ոգին է, զարկերակն է ։ Իսկ եթե այսօր չենք պաշտպանում այն, վաղը ոչ միայն թիմը, այլև մենք բոլորս ենք դառնալու ծաղրի առարկա։
Հովհաննես Պողոսյան
Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ
