ՄԱԿՐՈՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԶԻՑ Է ԿԱԽՎԱԾ

Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ նախագահ Էմանուել Մակրոնի ու կառավարության:
Միայն Փարիզում 55 000 մարդ է մասնակցել ցույցերին։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ:
Երեկ ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր և գործադուլներ են անցկացվել ընդդեմ խիստ խնայողության միջոցառումների, որոնք կառավարությունն առաջարկել է բյուջետային դեֆիցիտի և հսկայական պետական պարտքի ֆոնին։ Իշխանությունը կանխատեսել էր, որ ակցիաներին 600-900 հազար մարդ կմասնակցի։
ՆԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Բրյունո Ռետայոն հայտարարել է, որ ամբողջ Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն մարդ է մասնակցել զանգվածային ցույցերին։
Ռետայոն հավելել է, որ միայն Փարիզում 55 000 մարդ է մասնակցել ցույցերին։ Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում ցուցարարները փողոցներ են փակել։
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ: