Երկու ցեղասպան երկրների ղեկավարները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռակա փոխհրաձգություն են սկսել: Նեթանյահուն հայտարարություն արեց, փաստացի պատասխանելով Էրդողանի՝ 2020թ-ին արված հայտարարությանը, թե, իբր, Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվելու իր անցյալի պատճառով: Նեթնահուն օրերս ասաց. «Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին: Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է։ Այն միշտ մեր քաղաքը կլինի։ Այն այլևս բաժանված չի լինի»: Հիշեցնենք, որ Նեթանյահուն վերջերս մի բանավոր հայտարարությամբ էլ ճանաչել էր Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը: Էրդողանը, ի պատասխան Նեթանյահուի, մասնավորապես ասել է.«Մենք՝ որպես մահմեդականներ, անգամ մի քայլ հետ չենք քաշվի մեր իրավունքներից Արևելյան Երուսաղեմում: Մենք այսօր և վաղը հաստատակամորեն կկանգնենք նրանց դեմ, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանը վերածել արյան ծովի, նրանց դեմ, ովքեր սրում են անկայունությունը մեր տարածաշրջանում ։ Թուրքիան հավատում է այնպիսի խաղաղության, որտեղ ուժը ո’չ թե ուժն է որոշում արդարությունը, այլ ով արդար է՝ նա էլ ուժեղ է։ ….Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են անվտանգ ապագա կառուցել ճնշելով և ցեղասպանությամբ՝ անմեղ մարդկանց կյանքերի գնով, կխեղդվեն նրանց թափած արյան մեջ։….Թուրքիան լիովին սոլիդար է նրանց հետ, ովքեր դարձել են իսրայելական բանդիտիզմի զոհը՝ Սիրիայից մինչև Եմեն, Լիբանանից մինչև Քաթար։….Ոչ ոք չի կարող խանգարել մեզ աջակցել ճնշման տակ գտնվող Գազայի ժողովրդին, որը պայքարում է գոյատևման համար` Իսրայելի դաժան հարձակման ներքո։….Սուրբ Երուսաղեմ քաղաքը երբեք թույլ չենք տա պղծել անարժան ձեռքերով, թեև գիտեմ, որ նրանք, ովքեր Հիտլերին պաշտում են, երբեք չեն կարողանա հաղթահարել իրենց ատելությունը»։
Սա այն դեպքն է, երբ երկու ցեղասպաններ, վիճում են, թե ով է իսկական ցեղասպանը: Էրդողանը մինչ օրս ոչ միայն չի ճանաչել 1915թ-ի Հայոց Ցեղասպանությունը, այլեւ իր ձեռամբ ու օգնության 2020-ին Արցախում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն: Իսկ 2023-ին Արցախը ցեղասպանության սպառնալիքի տակ հայաթափվեց նույն Էրդողանի ձեռամբ ու օգնությամբ: Էրդոողանի ձեռագիրը նույնն է Սիրիայում եւ այլուր…
Իսկ Նեթանյահուն այսօր էլ շարունակում է ցեղասպանել Գազայում: երկու գործիչների ցեղասպան կերպարի ու գործերի մասին կարելի է երկար խոսել: Այս դեպքում երկուսն էլ ճիշտ են:
