Ալիևը այսօր օկուպացված Արցախ կատարած այցի ժամանակ ասել է.«Հինգ տարվա ընթացքում մենք կառուցել ենք քաղաքներ, գյուղեր, կամուրջներ, թունելներ, ջրամբարներ, էլեկտրակայաններ:Ղարաբաղում և Զանգեզուրում շինարարության մասշտաբները աշխարհում անհամեմատելի են։ Գլխավորն այն է, որ ադրբեջանական ժողովուրդը ապրի խաղաղ, երջանիկ, խաղաղության մեջ: Մենք ամբողջ աշխարհին ապացուցել ենք, որ մենք ուժեղ, կամքի ուժ ունեցող ժողովուրդ ենք, մենք հաղթել ենք մարտադաշտում և միշտ պատրաստ ենք եղել խաղաղության։ Բայց խաղաղությունը պետք է լիներ արդար, հիմնված միջազգային իրավունքի և պատմական արդարության վրա։ Վերջին հինգ տարիների պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել մեր կամքի վրա»։
ե
