Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնվեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնել։ Ամեն դեպքում, ես պատրաստ եմ «գնալ», երբ դուք պատրաստ լինեք։ Պարզապես ասեք՝ երբ։ Ես կարծում եմ, որ սա, գումարած ՆԱՏՕ-ի որոշումը՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ վրա 50%-100% սակագներ սահմանելու մասին, որոնք լիովին կվերացվեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտից հետո, նույնպես մեծապես կօգնի այս մահացու, բայց հիմար պատերազմին վերջ դնելուն։ Չինաստանը ուժեղ վերահսկողություն ունի, նույնիսկ խեղդող վերահսկողություն ունի Ռուսաստանի վրա, և այս հզոր սակագները կխաթարեն այդ խեղդող վերահսկողությունը։ Սա ԹՐԱՄՓԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ չէ (այն երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի), սա Բայդենի և Զելենսկու պատերազմն է։ «Ես այստեղ եմ միայն այն կանգնեցնելու և հազարավոր ռուսների ու ուկրաինացիների կյանքեր փրկելու համար (միայն անցյալ շաբաթ 7118 կյանք է զոհվել։ ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆ։) Եթե ՆԱՏՕ-ն անի այն, ինչ ես ասում եմ, պատերազմը արագ կավարտվի, և այս բոլոր կյանքերը կփրկվեն։ Հակառակ դեպքում դուք վատնում եք իմ և Միացյալ Նահանգների ժամանակը, էներգիան և փողը», — գրել է Թրամփը Truth Social-ում։
