ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը հետաքննություն կվարի Ջորջ Սորոսի նկատմամբ՝ ԱՄՆ-ում զանգվածային «անկարգությունների» ենթադրյալ ֆինանսավորման գործով։
Հունգարա-ամերիկացի միլիարդատեր ներդրողը և նրա «Բաց հասարակության հիմնադրամներ» (OSF) կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները վաղուց կապված են եղել տարբեր բողոքի շարժումների հետ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ արտերկրում։
«Նրանք ունեն պրոֆեսիոնալ քարոզիչներ… Նրանք իրենց մասնագիտության համար վարձատրվում են Սորոսից և այլ մարդկանցից», — ասել է Թրամփը ուրբաթ օրը Fox & Friends-ին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Սորոսի գործը, քանի որ կարծում եմ, որ սա RICO-ի գործ է նրա և այլ անձանց դեմ», — ավելացրեց նա։
«Սա ավելին է, քան պարզապես բողոքի ցույցեր. սա իրական ագիտացիա է։ Սրանք փողոցային անկարգություններ են, և մենք դա կուսումնասիրենք», — ասել է Թրամփը: Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային RICO օրենքը ուղղված է կազմակերպված հանցագործության դեմ և օգտագործվում է հանցավոր ձեռնարկության շրջանակներում կատարված հանցագործությունները հետապնդելու համար
Անցյալ ամիս ԱՄՆ նախագահը կոչ արեց հունգարա-ամերիկացի ներդրողին և նրա որդուն մեղադրանք առաջադրել օրենքի համաձայն՝ մեղադրելով նրանց Ա ՄՆ-ումբռնի բողոքի ցույցերին աջակցելու մեջ։
«Մենք այլևս թույլ չենք տալու այս խելագարներին քանդել Ամերիկան», — ասել է նա Truth Social-ի գրառման մեջ։
Նախորդ ամիսներին ԱՄՆ-ում տեղի ունեցան հակամիգրացիոն բողոքի ցույցեր, որոնց ամենադաժան դեպքերը Լոս Անջելեսում վերաճեցին ոստիկանության հետ բախումների, թալանների և հրկիզումների։
Սորոսի գործակալական ցանցը կապեր է ունեցել Հիլարի Քլինթոնի քարոզարշավի հետ, Թրամփին Ռուսաստանի հետ դավադրության մեջ մեղադրելու քարոզչության հետ՝ նրա 2016 թվականի ընտրություններում հաղթանակը խաթարելու համար. մեղադրանքներ, որոնք Մոսկվան վաղուց հերքում է։
Աշխարհով մեկ տարածված Սորոսի գործակալական ցանցը խառնակչություներ է անում ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ տարբեր երկրներով՝ հրահրելով ու հասունացնելով գունավոր հեղափոխություններ: Մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության քողի տակ մեծ փողեր ստացող սորոսական գործակալները, ունենալով նաեւ քարոզչակաան մեծ ռեսուրսներ, տարբեր երկրներում հեղափոխությամբ եւ այլնբերում են այդ պետականաքանդ կառույցի կողմից հեշտ կառավարելի իշխանություններ: Նրանց հրահրամբ եղան Ուկրաինական Մայդանը, Վարդերի հեղափոխությունը՝ Վրաստանում, «թավշյա» հեղափոխությունը՝ Հայաստանում: Սորոսի գործակալական ցանցի կարկառուն նեերկայացուցիչները 2018-ից հետո Փաշինյանի կաբինետի անդամներ են, իշխանական թիմի պտագամավորներ, զբաղեցնում են տարբեր պատասխանատու պաշտոններ: Մարդու իրավունքների, խոսքի ազատության, բնության պահպանության, կանանց ու երեխաների իրավունքների համար երբեմնի խրոխտ ցուցարարները այսօր այլեւս իրենց պաշտոնական բարձր աթոռներից չեն տեսնում, թե ինչպես են ոստկանները ցուցարարներին ծեծում, նռնակներ նետում, Եռաբլուրում ինչպես են զոհվածների մայրերին քարշ տալով տանում, ինչպես է երկրի վարչապետը հաստատել իր բռնապետությունը, ինչպես են Երեւանի կենտրոնում սպանում հաստաբուն կանաչ ծառերը: Շարքը կարելի է շատ երկար թվարկել: Սրանք ապացույցն են, որ այս մարդկանց երբեմնի մտահոգությունները եղել են կեղծ եւ ունեցել են գլոբալ նպատակներ: Իսկ թե ուր հասավ Հայաստանը «սորոսական» իշխանության հաստատումից հետո, տեսնում ենք բոլորս…
Կան երկրներ, որոնք կտրականապես արգելված է Սորոսի գործակալական ցանցի գործունեությունը: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան:
Թե որքանով Թրամփին կհաջողվի քննել այդ պետականաքանդ կառույցի գործերը եւ ինչպես կկասեցնի դրա գործունեությունը, ցոիյց կտա ապագան:
Նաիրա Վանյան
