Ջենիֆեր Լոպեսը, չինական աղբամանները, պողպատե մանդատը, տիկին Արուսը, Ծիծեռնակաբերդը, Սյունիքը, Քըլըչը…
Հայաստանում իրադարձություններն այնպես են զարգանում, այնպիսի արմանք-զարմանք բաներ են տեղի ունենում, որ ուղղակի չես հասցնում իրադարձություններն ամբողջական մարսել, վերլուծել, գնահատական տալ: Մի ամբողջ իրարանցում էր ստեղծվել Ջենիֆեր Լոպեսի այցի շուրջ. մարդիկ վերլուծում ին նրա հագուկապը, կերած-խմածը, նրա վրա հարկատուների հաշվին արված ծախսերը եւ այլն: Հետո Ռոնալդոն նույն աղմուկով եկավ, գնաց: Փաշինյանը Ադրբեջանի երկնքով «փառահեղ» թռիչք կատարեց ու «անփորձանք» տուն հասավ՝ դա ներկայացնելով որպես իր բերած խաղաղության ապացույց: Չինաստանից էլ բլոգերություն արեց, ներկայացրեց այնտեղի աղբանաններ չլինելու եւ հատուկ ծխելու տեղեր լինելու մշակույթը: Դրան ի պատասխան՝ մերոնք նրան ցույց տվեցին Երեւանի երկնքում մոլեգնած փոշու քամին: Հետո, նորից եկավ անցավ հեծանիվին, նորից մի տարօրինակ հանդերձանքով լայվ մտավ: Մերոնք սկսեցին այդ հագուստը քննարկել: Այսօր էլ ընտրություններին նախապատրաստվող ընդիմադիրներին իր պողպատե մանդաատը հիշեցրեց, չթացքնելով, թե նրանց հետ ինչեր է նախապատրաստվում անել ընտրություններից առաջ: «Մեր ձեւովի» Նարեկ Կարապետյանն էլ իր էջում բազմանշանակ նկար դրեց՝ Փաշինյանի առջեւ ձեռնաշղթաներ: Ոմանք դա ընկալեցին, որ շուտով ինքը՝ Փաշինյանն է հայտնվելու ձեռնաշղթայված: Ոմանք էլ դա ընկալեցին Սամվել Կարապետյաանի կալանավորման համատեքստում: Իսկ օրվա երկրրդ կեսին ցույց էր տալիս, թե ոնց է աշխատում վարչապետի աշխատասենյակում՝ Ռուբեն Հախվերդյանի «Բարի լույս, տիկին Արուս» երգի տակ:
Իսկ այս ամենին զուգընթաց Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս տեղի են ունենում իրադարձություններ, որոնք անհապաղ կասեցնելու կարիք ունեն. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, կարելի է ասել՝ հարձակման է ենթարկվել. չգիտենք՝ ինչ է կատարվումն այնտեղ: Ընթանում ենն Սրբազանների, բարերարի, մյուս քաղբանտարկյալների, երկրորդ նախագահի դատավարությունները: Բաքվում գնալով նոր գործեր են կարվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վրա: Արցախցիները լքում են Հայաստանը: Շուտով Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Քըլըչը կայցելի Հայաստան ու, ոչ ավել, ոչ պակաս՝ ուղիղ բացված ցամաքային ճանապպարհով: Ադրբեջանը արդեն իր քարտեզում ներառել է Սյունիքը, որտեղով , իբր, պետք է կառուցվի Թրամփի ուղին: Կապանի օդանավակայանը կասեցրել է թռիչքները: Ենթադրվում է, որ Ադրբեջանի պահանջով, քանի որ մեկ տարվա օդանավը հազիվ թե վերանորոգման կարիք ունենա, ինչպես մեկնաբանվում է պաշտոնապես: Մի խոսքով, ունենք հրատապ լուծելու կարիք ունեցող բազում խնդիրներ: Բայց, Փաշինյանը ինքն է օրակակրգ թելադրում, շատերս էլ ենթարկվում ենք նրա օրակարգին:
Նա հրաշալի տիրապետում է կառավարելի քաոսի տեսությանը:
Կառավարելի քաոսի» տեսությունը գիտական ու տեխնոլոգիական առումով մշակվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում՝ նպատակ ունենալով քայքայելու ֆաշիստական երկրների (Գերմանիա, Ճապոնիա) ներքին կայունությունը։
Որպես այդ տեսության հիմք՝ վերցվել է դեռևս մթա 600-ական թվականներին Ասորեստանի թագավոր Աշուրբանապալի կիրառած «բաժանիր, որ տիրես» սկզբունքը։
Երկրորդ համաշխարհայինից հետո «կառավարելի քաոսի» տեսությունը ՆԱՏՕ-ի բլոկը և ԽՍՀՄ-ն սկսեցին միմյանց ազդեցության ոլորտում գտնվող երկրների վրա կիրառել։
Բոլոր դեպքերում, սակայն, թիրախում եղել են հակառակորդ կամ թշնամի երկրները, բայց ոչ երբեք՝ սեփականը, քանի որ հանրության մեջ պառակտում ու ներքին թշնամանք առաջացնելը տևական ժամանակ անց ոչնչացնում է ներքին պաշտպանական համակարգերը, պետականությունը դարձնում է խոցելի։
«Կառավարելի քաոս» կիրառող որևէ ուժ թշնամի չի եղել իր պետությանը, որպեսզի այն կիրառի իր հանրության նկատմամբ, քանի որ բոլորն են հասկանում՝ դա հավասարազոր է միջուկային ռումբի պայթյունի, ավերակների է վերածում ամբողջ պետականությունը՝ 3-4 տարվա ընթացքում։
Փաշինյանը 2018-ից սկսած՝ կառավարելի քաոսի մեթոդներով է «ղեկավարում» երկիրը: Իսկ դա արդեն ունի իր անդառնալի հետեւնքները:
Նաիրա Վանյան
