Ըստ HayPress.am-ի աղբյուրների, ԱԺ-ում լսումներ կհրավիրվեն՝ Փաշինյանի իմպիչմենտի օրակարգը «ռեսթարթ» անելու համար:
Հիշեցնենք, որ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով հեռացնելու քաղաքական օրակարգը, որը, սկիզբ առավ գարնանը, ընթացք չստացավ, քանի որ ԱԺ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Հայաստան» դաշինքը, անհրաժեշտ ձեւով չմիացավ դրան: Կիսատ մնացած այդ օրակարգը նոր թափ է հավաքում:
Առաջիկայում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կհրավիրի լսումներ՝ խորհրդարանում երկրում առկա ճգնաժամային իրավիճակի, դրանից դուրս գալու ճանապարհի՝ իմպիչմենտի մասին, որին մասնակցելու են քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:
Սա նշանակում է, որ աշնանային նստաշրջանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգը կրկին կդառնա ներքաղաքական կյանքի օրախնդիր:
Հիշեցնենք, որ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու օրակարգին իր համաձայնությունը տվել էր «Պատիվ ունեմ» դաշինքը՝ առաջադրելով իբրև վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին: Քաղաքական այս ուժը բազմիցս է արտահայտվել այն մասին, որ մինչեւ 2026թ-ի ընտրություններին սպասելը կարող է անդառնալի վատ հետեւանքներ ունենալ ՀՀ-ի համար: Բացի այդ՝ ընտրություններով հնարավոր չէ Փաշինյանին հեռացնել:
ԱԺ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Հայաստան» դաշինքը, մերժել է վարչապետի թեկնածու առաջադրելու՝ իրենց ուղղված տարբեր առաջարկները:
