Արծրուն Հովհաննսիյանը, ով 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, անգամ երբ Շուշին արդեն հանձնված էր, շարունակում էր հայ հասարակությանը հավաստիացնել, թե՝ հաղթելու ենք, Շուշիի համար մարտերը շարունակվում են, այսօր իր ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել չինացի ռազմական տեսաբան Սուն Ցզիի մտքերից.«Լավագույն հաղթանակն այն է, որը ձեռք է բերվում առանց պատերազմի»։
Թե ի՞նչ է ուզում սրանով ասել հասարակությանը 44 օր ոչ հավաստի տեղեկություն տված անձը, դժվար չէ կռահել, քանի որ նա շարունակում է մնալ իշխանության քարոզչամեքենայի մի մասնիկ: Հավանաբար, ուզում է ասել.«Հաղթելու ենք, բայց այս անգամ՝ խաղաղութամբ…Տեսե՜ք, ի՜նչ հաղթանակ է բերելու Փաշինյան Նիկոլի բերած խաղաղությունը»: Ակամա ուզում ես հարցնել Հովհաննիսյան Արծրունին, բա ի՞նչ եղավ պատերազմի օրերին քո խոստացած հաղթանակը, բա ու՞ր է տանում «խաղաղությամբ» բերվող պարտությունների շղթան…
Հիշեցնենք, որ 2020-ի պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանը ստացավ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետի պաշտոնը…
