Էրդողանն այցելել է գլխավոր «գորշ գայլին»

Ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 4-ին այցելել է իր իշխող դաշինքի դաշնակից՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլեր ) առաջնորդ Դևլեթ Բահչելիին՝ մայրաքաղաք Անկարայում գտնվող նրա նստավայրում։

Երկրի նախագաքհն ու ահաբեկչական կազմակերպության առաջնորդը միասին քննարկել են կառավարության՝ «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնությունը, ենթադրաբար, պետք է լիներ օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ Նրանքը բազմիցս ընդգծել են հակաահաբեկչական նախագծի շրջանակներում հնարավոր սադրանքների դեմ զգոն մնալու անհրաժեշտությունը։

Ըստ հրապարակումների, Էրդողանը և Բահչելին պետք է նաև քննարկեին նոր սահմանադրության նախագծի մշակման ուղղությամբ ընթացող աշխատանքները։