Պրոտոկոլային հայտարարություն՝ առանց տողատակերի բացման

Ինչի մասին են խոսել Փաշինյանը և Էրդողանը Չինաստանում.

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել ու կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով»,- նշված է հաղորդագրությաննմեջ։
Երրկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Այս պրոտոկոլային հայտարարությունը ոչինչ չասող հայտարարություն է եւ չի գաղտնազերծում, թե Փաշինյանից էլ ի՞նչ է պահանջել, էլ ի՞նչ է պարտադրել Էրդողանը:
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: