Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։
Դրան ի պատասխան Թուրքիան անցավ գործի. երկրի խորհրդարանը ուրբաթ օրը արտահերթ նիստ է գումարել՝ դատապարտելու Իսրայելի գործողությունները Գազայում: Առաջարկվել է կլասեցնել Իսրայելի անդամակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպություններին, մինչև այն չդադարեցնի այն, ինչ նա անվանել է «ցեղասպանության քաղաքականություն»։
Խորհրդարանում հիշել են է վերջերս Գազայի հարավում գտնվող Նասեր հիվանդանոցի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվել են տասնյակներ, այդ թվում՝ հիվանդներ, առողջապահության ոլորտի աշխատողներ և լրագրողներ: Գազայի 36 հիվանդանոցներից 33-ը ավերված են կամ ծանր վնասված, ինչի հետևանքով առողջապահական ծառայությունները չեն գործում:
Քուրթուլմուշը քննադատել է Իսրայելի գործողությունները Երուսաղեմում և Արևմտյան ափին, ներառյալ զինված ուժերի և վերաբնակիչների կողմից բռնությունը, անօրինական քանդումները և E1 զգայուն տարածքում նոր բնակավայրերի կառուցումը, որոնք ուղղված են Արևելյան Երուսաղեմը Արևմտյան ափից մեկուսացնելուն։
Միևնույն ժամանակ, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կրկնեց դատապարտումը՝ նշելով. «Վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Ղազայում՝ անտեսելով մարդկային հիմնարար արժեքները աշխարհի աչքի առաջ»։
