Սահմանադրական կարգի տապալման ևս մեկ ինքնախոստովանություն

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունն ինքն է՝ բացառելով կառավարության ներսում այլ դիրքորոշման առկայությունը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 146-րդ և 147-րդ հոդվածների՝ կառավարությունը ոչ թե միանձնյա այլ կոլեգիալ մարմին է։ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Նրանք բոլորն ունեն ձայնի հավասար իրավունք՝ կառավարության իրավասությանը վերաբերող որոշումների քննարկումների և ընդունման ժամանակ։ Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-դ մասի՝ վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը։
ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարության լիազորություններին տիրանալը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով։
Էդգար Ղազարյան