Ադրբեջանական մամուլը գրում է, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը Ադրբեջանի և նրա ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Այս ակումբը սկսել է իրար ետեւից հաղթանակներ արձանագրել: Չի բացառվում, որ սա այդ երկրի քաղաքականության մի մասն է եւ պայմանավորված է թիմի անվամբ:
«Աղդամը ներկայացնող թիմն առաջին անգամ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային ֆուտբոլի առաջնության
նույն փուլ է դուրս եկել 2017 թվականին։
Անցյալ մրցաշրջանում Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղը» դրան հասավ՝ օգոստոսի 27-ին կայացած փլեյ-օֆֆ փուլում մրցաշարից դուրս թողնելով հունգարական «Ֆերենցվարոշին». գրում է ադրբեջանական մամուլը:
Իսկ Ալիևը իր սոցցանցերի էջում շնորհավորել է «Ղարաբաղի» ողջ թիմին և երկրպագուներին։
