ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Գագաթնաժողովին հրավիրված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ալիեւը և այլք։
Դեռեւս պարզ չէ, թե ՌԴ նախագը ինչ երկկողմ հանդիպումներ կունենա: «Մենք ներկայումս մշակում ենք երկկողմ հանդիպումների ժամանակացույցը, այն պետք է ներառվի մեր չինացի ընկերների կողմից կազմակերպվելիք միջոցառումների մեջ, և դրանից հետո մենք ձեզ կտեղեկացնենք», — «Ինտերֆաքս»-ը մեջբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքերը։
