ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԳՐՈՀԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ՝ ԹՐԱՄՓԻ՞ ԳՈՐԾՈՆՈՎ

Փաշինյանն ու իր խմբակը կտրուկ դադարեցրեցին Հայ Առաքելական եկեղեցու դեմ հիբրիդային եւ «իրավական» գրոհը: Նա տևական ժամանակ առավոտյան աքլորաականչի հետ գրառումներ էր կատարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին՝ նրան մեղադրելով աշխարհիկ ու հոգեւոր մեղքերի մեջ: Կաթողիկոսի մասին նա խոսում էր գավազանի անունով եւ փորձում էր բյուրեղացնել եկեղեցու նկատմամբ հասարակական ատելություն, արհամարհանք եւ , ակնհայտորեն, հասարակությանը նախապատրաստում էր Մայր Աթոռի վրա գրոհի: ՓԱշինյանը պահանջում է Կաթողիկոսի՝ ազատել Վեհարանը եւ  խոսում էր նոր Կաթողիկոսի ընտրություններից Մինչդեռ դա  անթույլատրելի է սահմանադրորեն. ըստ ՀՀ Սահմանադրության, եկեղեցին առանձին, անկախ  կառույց է ՝ իր կառավարման համակարգով: Իշխանությունն իրավազոր չէ խառնվելու եկեղեցու գործերին:

Փաշինյանը հասցրեց մեղադրյալի աթոռին նստեցնել իրեն ընդդախոս երկու Սրբազաններին՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Սրբազանին եւ «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին:

Եկեղեցու դեմ սկսած գրոհում, սակայն,  Փաշինյանն, ակնհայտորեն, չստացավ հասարակության աջակցությունը: Դեռ ավելին. նրա հակաեկեղեցական գրառումների տակ մարդիկ խստորեն դատապարտում էին նրա հակազգային ու հակաեկեղեցկան արշավը, խոսույթն ու վարքագիծը:  Սա՞էր արդյոք պատճառը, որ նա կտրուկ դադարեցրեց հիբրիդային պատերազմը՝ դրա մեջ հասարակական ընդվզման մեծ վտանգ տեսնելով: Հազիվ թե՝ Արցախ հանձնած, 5000 զոհ տված, պետականաքանդ տարբեր քայլեր արած եւ ուժով իշխանության մնացած մարդը վախենար եկեղեցու դեմ գրոհից:

Գրոհի դադարեցման ժամանակացույցը եւ դրան հաջորդող իրադարձություները այլ մեկնաբանության տեղիք են տալիս:

Փաշինյանը հակաեկեղեցական արշավը դադարեցրեց ԱՄՆ մեկնելուց առաջ:

Այստեղ կարեւոր է հիշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը քրիստոնեական եկեղեցու, առհասարակ, ազգային արժեքների նկատմամբ:  Ի տարբերություն իրեն նախորդող գլոբալիստ Ջո Բայդենի, Թրամփը ազգային արժեքներ դավանող, պահպանողական ավանդույթների կրող է:   Նա բողոքական քրիստոնյա է: Հիշենք, որ ընտրվելուց անմիջապես հետո նա հեռախոսազրույց ուեցավ Կիլիկիո Հայոց թեմի առաջնորդ Արամ Ա-ի հետ: Սա ընդգծված դրական վերաբերմունք է քրիստոնեական եկեղեցու նկատմամբ, դիրքորոշում, կարեւորության ընդգծում:

Հակագլոբալիստ Թարմփը, ով բուռն ցանկություն ունի աշխարհում խաղաղություն հաստատողի իմիջ ձեռք բերել,  իրեն հռչակել քրիստոնյա աշխարհի առաջնորդ, չի կարող բանակցության սեղանի շուրջ նստել  եւ ձեռք սեղմել՝  քրիստոնեությունն ընդունած առաջին երկրում քրիստոնեկական եկեղեցու դեմ պատերազմի դուրս եկած ղեկավարի հետ: Դա նրա թե՛ անձնական իմիջի խնդիրն է, թե՛ սկզբունքի, թե՛ քաղաքական հեղինակության: Ուստի,  հավանական է, որ Փաշինյանի հակաեկեղեցական կրքերը զսպվել են անդրօվկիանոսյան գերտերությունից եկած ազդակների շնորհիվ…

Նաիրա Վանյան