ՍՐԲԱՎԱՅՐԵՐ ՈՒ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ՊՂԾՈՂ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՆԵՂՍՐՏԵԼ ԵՆ ԱՐԱԲՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ

Ադրբեջանում երեք արաբ զբոսաշրջիկներ ձերբակալվել են «Նահատակների ծառուղում» վիրավորական տեսանյութեր նկարահանելու մեղադրանքով։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 18-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց դատապարտել է երեք ամսվա նախնական կալանքի։ 

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են տվյալ զբոսաշրջիկները ծիծաղում և տարբեր գործողություններ կատարում՝ նայելով Նահատակների ծառուղու գերեզմաններին։ 

Տեսանյութերը տարածվելուց հետո դրանք քննադատության արժանացան սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում։

Հաղորդվում է, որ զբոսաշրջիկները մեղադրվում են Քրեական օրենսգրքի՝ գերեզմանների վրա անպարկեշտ վարքագծի հոդվածով։ 

Զավեշտն այն է, որ ադրբեջանում արաբները մեղադրվում են ադրբեջանցիների  գերեզմանների վրա անպարկեշտ պահվածքի հոդվածով: Մինչդեռ, համացանցը ողողված է տեսանյութերով, թե ինչպես են նույն ադրբեջանցիները պղծում հայերի, զոհված հայ զինվորների գերեզմանները, հայկական եկեղեցիները, սրբավայրերը: Նման վայրագությունների ընդունակ ազգը պետք է չմոռանա բումերանգի օրենքի մասին…