Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր և քաղաքագետ Արթուր Խաչիկյանը գործող կառավարության ամենակոշտ քննադատներից մեկն է։ Նա պարբերաբար հանդես է գալիս Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության քննադատությամբ՝ բացահայտելով Հայաստանի համար այդ քաղաքականության ծանր հետեւանքներն ու կործանարար ազդեցությունը: Խաչիկյանը Փաշինյանի ու նրա թիմակիցների մասին խոսելիս հաճախ օգտագործում է կոշտ բառապաշար: Վերջին շրջանում նա սուր քննադատության է ենթարկում նաեւ ընդդիմությանը՝ ցուցաբերած անգործության եւ իրավիճակին ոչ համահունչ վարքագծի համար:
Նրա վերջին ելույթը, որը նվիրված էր «Սյունիքի միջանցքի» հարցին, լայն հասարակական արձագանք առաջացրեց։ Մասնավորապես, Խաչիկյանն ասել է. «… Թուրքիան և Ադրբեջանը տնտեսապես կներխուժեն Սյունիք… նրանք մեր ժողովրդին փող կտան, իսկ մերոնք, եթե նրանց փող տաք, գիտեք, պատրաստ են ամեն ինչի, ամեն ինչի համաձայն են, նույնիսկ իրենց երեխաներին կվաճառեն, եթե նրանց փող տաք»։
Այս արտահայտությունը դարձավ թե՛ իշխանամետ քարոզիչների և իշխող կուսակցության ներկայացուցիչների, թե՛ որոշ ընդիմադիրների կողմից Խաչիկյանին թիրախավորելու պատճառ: Նրանք քաղաքագետին մեղադրեցին ժողովրդին վիրավորելու մեջ։ Այս արշավը կարելի է համեմատել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործի հետ, որը ժամանակին նույնպես մեղադրվել էր Գյումրու բնակիչներին նվաստացնելու մեջ. նա ձերբակալվել էր, այնուհետեւ մահացել դատարանի դահլիճում։ Այսօր նմանատիպ գործընթաց է ծավալվում Խաչիկյանի դեմ։
Իշխանությունը առիթ էր փնտրում Խաչիկյանին ինչ-որ կերպ լռեցնելու համար: Եվ այդ առիթը եղավ նրա այդ արտահայությունը: Այստեղ օգնության հասավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Խաչիկյանի դեմ։ Իր Ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Մենք՝ «Իրազեկ քաղաքացիների միությունում», ուսումնասիրել ենք այս հայտարարությունը և որոշել ենք հաղորդում ներկայացնել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին։ Ոչ ոք իրավունք չունի հայ ժողովրդին անվանել «իր երեխաներին փողի դիմաց վաճառող»։ Այս խոսքերի հեղինակները և դրանք ակտիվորեն տարածողները պետք է պատժվեն»։
Զավեշտն այն է, որ Իոաննսիյանը որեւէ հաղոորդում չտվեց Փաշինյանի դեմ, երբ նա ԱԺ ամբիոնից սպառնաց իր ընդդիմախոսներին՝ լցնել ԱԱԾ պատվալները, երբ սպառնում էր ծեփել պատերին, փռել ասֆալտին, ով բազմիցս խախտում է Սահմանադրական կարգը, երբ նոյեմբերի 10-ի գիշերը քաղաքաացիական պատերազմ էր հրահրում.«եկել է քաղաքացու վրեժւի ժամանկը»: Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Բայց նույն Իոաննիսյանի ազգային արժանապատվությունը խիստ խոցվել է միայն Խաչիկյանի էմոցիոնալ խոսքի սայթաքումից: Թե ինչ ընթացք կստանա այս հաղորդումը, դեռեւս պարզ չէ:
Խաչիկյանին թիրախավորել են նաեւ որոշ ընդդիմադիրներ:
Ինչ խոսք, հայերը իրենց երեխաներին վաճառող չեն: Ընտանքին ու երեխաներիը հայի համար գերագույն արժեք ու սրբություն են: Սակայն, վերջին տարիներին ամեն ինչ խառնվել է իրար. Պատերազմում որդուն կորցրած մայրը իրեն երջանիկ է զգում, որ որդունն կորցրել է, բայց Փաշինյանին գտել է: Պատերազմից հետո Փաշինյանի դեմ բողոքող ու հրաժարականը պահանջող շատ զոհվածների ծնողներ լռեցին ու դարձան Փաշինյանի երկրպագուն այն բանից հետո, երբ կառավարությունը զոհվածների ընտանիքներին դրամական փոխհատուցում տվեց: Գուցե, Խաչիկյանը հենց այս մարդկանց ի նկատի ուներ: Գուցե, պարզապես, էմոցիոնալ խոսքի լեզվի սայթաքում էր: ՈՒ՞մ մոտ չի պատահում լեզվի սայթաքում: Ազգանվեր ու հայրենիքի ապագայով մտահոգ մարդուն այդպես գամել անարգանքի սյունին, արդար չէ…
Նաիրա Վանյան
