Սրա ասած «խաղաղությունն» ընդամենը խաբկանք է, նոր պատերազմի ու բռնագաղթի նախադուռ. Հայկ Դեմոյան

Կառավարությունում ո՞վ կա
Նեղություն քաշեք, հարցրեք, արդյո՞ք Լաչինի միջանցքի կարգավիճակը սահմանող հայտարարության տակ դրված իր ստորագրությունը գործում է, թե՞ չեղարկվել է մեկ այլ փաստաթղթով: Որքան որ բոլորս տեղյակ ենք, այն գործելու է առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբերի 9-ը: Ինչու՞ այդ մասին չկա որևէ հիշատակում, թե պարզապես «այն մեկը մոռացեք, այս մեկին հավատացեք» պարզունակ ռեժիմին է անցել:
Ադրբեջանի խաղաղասեր վարքուբարքի մասին լուսապայծառ ու խինդառատ մտքեր շաղ տալու պահին, արդյո՞ք ձեռքի տակ ունի որևէ փաստաթուղթ կամ հայտարարության տեքստ, թե՞ նորից Բաքվի տեղապահի գործառնությունների շարունակման ժանրից է: Կրկնում եմ հարցս. ինչու՞ է վստահ, որ Ադրբեջանը կհամաձայնվի իր խաղաղասիրական անուրջների հետ և ո՞վ է երաշխիք տվել իրեն այդ հարցում:
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ունենալով լիակատար առավելություն ի դեմս ՀՀ-ում յոթ տարի իշխանության կարգված Նիկոլ Փաշինյանի, շարունակաբար հետամուտ է լինելու ՀՀ-ից առավելագույնը կորզելու իր գործելաոճին: Այս իրողությունների պայմաններում, ցանկացած երկրի ղեկավար կվարվեր նույն կերպ:
Ելույթը վերստին հաստատագրեց, որ ԱՆՁԱՄԲ մասնակցել է միջազգային և ՀՀ օրենքներով պատժելի ցեղասպանության ծրագրված ու իրականացված գործողություններին, որի դիմաց սահմանվում է ծանրագույն պատիժ: Սույն մեղադրանքը հավասարապես վերաբերվելու է ՔՊ կուսակցության բոլոր անդամներին:
Բաց տեքստով ասաց, որ Արցախի հայաթափման հարցում խորհրդակցել է Բաքվի հետ և ստացել է բարձր հովանավորություն այդ հարցում:
Սրա ասած «խաղաղությունն» ընդամենը խաբկանք է, նոր պատերազմի ու բռնագաղթի նախադուռ, քանզի այն ապահովելու համար ոչ խելք, ոչ ներուժ, ոչ կարողություն, ոչ էլ դաշնակից-հովանավոր ունի: Իսկ դրանց բացակայությունից անպայմանորեն օգտվելու են բոլորը, ԲՈԼՈՐԸ…
Այս փաստը պետք է գիտակցել…