ԱԺԲ երեկվա հանրահավաքում հնչեցին կարծինքեր Վաշինգտոնում կայացած՝ Թրամփ-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից եւ պայմանավորվածություններից: Բանախոսներն իրենց մտահոգությունները հայտնեցին տեղի ունեցածի շուրջ, կանխատեսելով, որ դա Հայաստանի համար կարող է կործանարար հետեւանքներ ունենալ:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մասնավորապես ասաց.
«Աշխա՜րհ, իմացի՛ր, Նիկոլը հայ ժողովրդի հետ կապ չունի:….Մենք գործ ունենք հանցագործի հետ, լավ հանցագործություններ կատարող մարդու հետ: Մի՞թե մենք դրան ենք արժանի: Մի՞թե մենք արժանի ենք, որ մեր ճակատագիրը տնօրինի մարդ, որը ոչ միայն քաղաքականապես անբարոյական է, այլ նաեւ՝ հանցագործ: Մերկապարանոց որեւէ խոսք չեմ ասի. Վաշինգտոն մեկնելուց առաջ ես հատուկ հակակոռուպցիոն կոմիտեին եւ դատախազին գրություններ եմ ուղարկել: Դրանց իմաստը ամփոփ հետեւյալն է. կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում կա սահմանված 21-րդ հոդված 5-րդ կետ. կուսակցությունները իրավունք ունեն անհատական եւ հավաքական դիմումներ ներկայացնել պետական մարմիններին եւ պետական մարմինները պարտավոր են քննել: Եթե չեն քննում, սա արդեն մեկնաբանություն է, կամ անփությոյն են դրսեւորել, որը կոռուպցիոն հանցագործություն է, կամ էլ իշխանություն են չարաշահել:
….Հայաստանի ներկա տարածքների ճանաչումը նշանակում է՝ մենք՝ հայերս, արդարացնում ենք ցեղասպանությունը»:
Հայրիկյանի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ
https://iravunk.com/?p=320617&l=am&fbclid=IwY2xjawMNDkNleHRuA2FlbQIxMQABHiC5D0vlF1YlfxSgaI94Sx8__MT_snovWKylCAgOPeBUd8OmRrkfCmO-cmXZ_aem_XSh3hnwevlGZsIvdVfCSgQ
