Haypress.am-ը ՌԴ մայրաքաղաք Մսկվայում հարցազրույց է ունեցել Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի հետ:
— Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է, ուժայիններն արդեն դիմակավորված, ուժի կիրառմամբ մտնում են Մայր Աթոռ, երկու Սրբազան է անազատույան մեջ: Ի՞նչ գնահատական կտաք սրան:
— Սա անթույատրելի է: Այնպիսի գնահատական չկա, որ դրան տրվի: Ոչ մի արդարացում չկա այդ ամենին: Եկեղեցին մեր սրբությունն է, մեր պատմության հիմնասյունն է, մեր պահապանն է, մեր ազգային հենարանն է: Երկար տարիներ, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին է ազգին համախմբված պահել: Մեր հավատքն այնքան ուժեղ է, որ մենք երբեք չենք կարող Աստծուն հակառակ ուղղությամբ գնալ: Փաշինյանի արածը եկեղեցու հանդեպ անթույլատրելի է: Ինքը եկեղեցու մասին ինչ ասում է, խաբում է. բոլորին խաբում է: Ինքը միշտ ասել է, որ մարդն անմեղ է, քանի դեռ նրա մեղքը դատարանով ապացուցված չէ: Հիմա ինքը հակասում է իրեն եւ եկեղեցու վրա մեղքեր է բարդում, որոնք չկան, ապացուցված չեն: Եկեղեցին իշխանությունից անկախ կառույց է՝ ըստ Սահմանադրության: Ինքը հիմա Սահմանադրություն է խախտում եւ մեր եկեղեցին արժեզրկում ամբողջ աշխարհի առաջ: Ինքը պետք է շատ արագ «ստոպը» սեղմի եւ ներողություն խնդրի իր արածների համար: Այս ի՞նչ շուո է սարքում եկեղեցու շուրջ:
— Ի՞նչ եք կարծում, դա անում է արտաքին թշնամական ուժերի՞ պահանջով: Հիշենք, որ եկեղեցու վրա նրա հարձակումից երկու օր առաջ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտարարեց, որ Հայաստանում մուսուլմանական կենտրոն է բացվելու: Դեռեւս փետրվարին հայաստանյան հյուրանոցների առաջ պահանջ էր դրվել՝ նամազի տեղեր բացել: Փաշինյանի հարձակումը արտաքի՞ն ուժերի պահանջ է, թե՞ ներքին վախ: Չէ՞ որ ունենք հոգեւորականներ, առնվազն երկու սրբազան, որոնք հանդես են գալիս իր նկատմամբ սուր քննադատություններով:
— Երկու գործոնն էլ այստեղ աշխատում է…Նախ՝ ինքը արդեն քարոզարշավի մեջ է…
Շարունակությունը կարող եք լսել Արա Աբրահամյանի հետ ունեցած հարցազրույցի հատվածում:
