ԱՀԿ-ն կոչ է անում աշխարհին կտրուկ բարձրացնել ալկոհոլի, ծխախոտի և քաղցրավենիքի գները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչև 2035 թվականը գները պետք է բարձրացվեն առնվազն 50%-ով։ Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ այս միջոցառումը կզսպի քրոնիկ հիվանդությունների զարգացումը և կօգնի երկրներին բյուջետային եկամուտներ ստանալ։

ԱՀԿ-ն մտահոգված է ամբողջ աշխարհում ոչ վարակիչ հիվանդությունների աճով, որը ծանրաբեռնվածություն է ստեղծում առողջապահական համակարգերի համար, հաղորդում է DW-ն: Կազմակերպությունը նշում է, որ ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ սրտի հիվանդությունները, քաղցկեղը և շաքարախտը, ամբողջ աշխարհում մահացությունների 75%-ի պատճառն են:

ԱՀԿ-ն նշել է, որ ալկոհոլի, ծխախոտի և քաղցրավենիքի գների բարձրացումը կարող է կանխել 50 միլիոն վաղաժամ մահ հաջորդ 50 տարիների ընթացքում։