ՖՐանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում գրել է. «Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետի հետ: Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ։ Ես նաև վերահաստատել եմ մեր աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա խիզախ ջանքերին։ Խաղաղությունը և բաց սահմանները ամբողջ տարածաշրջանի համար կդառնան կարևոր զարգացում և օրինակ այլոց համար»։
Թվում էր, թե՝ ժողովրդավար համարվող եվրոպական երկրի ղեկավարը զանգահարել է Փաշինյանին՝ ամոթանք տալու Հայ Առաքելկան եկեղեցու դեմ սկսած հարձակումների ու երկրում հաստատած բռնապետության համար: Սակայն, ոչ. արի ու տես՝ Մակրոնը իր համերաշխությունն է հայտնում իր ընդդդիամախոսներին կալանավորնելն ու եկեղեցու դեմ Փաշինյանի ձեռք բարձրացնելը, Հայաստանում ստեղծված բռնապետությունը:
Ինչպես ասում են՝ բարեկամը նեղության մեջ է երեւում: Հայաստանյան հասարակությունն այսօր ծանր ժամանակներ է ապրում: Փաշինյանն իր վախերին տուրք տալով, թշնամական երկրի կամայականությունները կատարելով, երկրում ստեղծել է անառողջ ու պայթյունավտանգ մթնոլորտ: Իսկ դա, պարզվում է, Մակրոնի սրտով է: Եվ նա հանդես է գալիս Ֆրանսիայի անունից, առանց հաշվի առնելու, թե ինչպես են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում իսկապես հայամետ ֆրանսիացիները:
Մակրոնը, դեռեւս, չի բավարարվել Արցախը կարմիր ժապավենով Ադրբեջանին նվիրելու դավադրության կնքահայրը լինելուց: Հիմա է նա քաջալերում է Փաշինյանին, որ մինչեւ վերջ Հայաստանը դարձնի Թուրանի ջրի ճամփա…
Մակրոնն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, որոնք Հայաստանի ու հայ ժղովրդի շահերից չեն բխում: Ուստի, ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին ու արտաքին գործերին. մենք տեսել ենք, թե ինչ է լինում Հայաստանի հետ, երբ ինքը միջամտւմ է մեր գործերին: Եթե նրա կարծիքով Փաշինյանը ժոովրդավար է, մեր թշնամի երկրներն էլ մեր պոտենցիալ բարեկամները, ապա նա իրեն հերթական անգա դիրքավորեց հայ հասարակության ու Հայաստանի թշնամիների շարքում:
Նաիրա Վանյան
