Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Մայր Աթոռի վրա երեկվա հարձակումն ու աջակցությոն հայտնել Վեհափառ Հայրապետին։
«Խոր ցավով եւ մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք խուժելու եւ նման իրավիճակ առաջացնելու մասին: Չէինք կարծում, թե հարցը, ի վերջո, դրան կհասնի, սակայն իրականությունը, կարծես, պայթեց հանկարծ՝ ռումբի չափ ուժգին եւ ցնցիչ սաստկությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աղօթարան ու սրբարան է, «կերպարանք Աստուծոյ անքանակ էութեան», ինչպէս պիտի ըսէր Նարեկացի։ Ան դարերով Հայուն պետականութիւնը եղած է, առանց պետական իրաւունքի, առանց զօրքի եւ ոստիկանի, բարոյապէս թագաւորելով մարմնապէս հալածուած եւ ընկճուած հոգիներու վրայ, իր ազդեցութեան շրջանակին մէջ պահելով բախտէն այրիացած սերունդները Հայուն: Ան կրօնական նուիրապետութեան մը կեդրոնը չէ միայն. այլ Հայուն հոգեւոր հայրենիքը:
Մեր զօրակցութիւնը կը յայտնենք Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրեալի օգնականութիւնը եւ մաղթելով Հայոց Հօրը երկար օրեր:
