Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին։

Արամ Ա կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բոլոր հրապարակային մեղադրանքները՝ որպես բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլ:

«Անհրաժեշտ է հեռու մնալ այնպիսի լեզվի ու ոճի գործածումից, որոնք չեն համապատասխանում մեր հոգևոր, ազգային ու բարոյական արժեքներին», — կարդում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի հայտարարությունում:

Արամ Ա-ն նշել է, որ շարունակելու է իր քննարկումները կուսակցությունների ու Հայաստանի իշխանության հետ, որպեսզի կանխվեն նոր բարդությունները և հարցերի լուծման ուղիներ որոնեն փոխըմբռնման ու հարգանքի մթնոլորտում: